ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ ՅՈՒԹՈՒԲ
ՕՆԼԱՅՆ ՖԻԼՄԵՐ
ՇՓՈՒՄ (Չ Ա Թ)
500
ՄՈՒՏՔ ԵՎ ԵԼՔ
ԿԱՊԻ ՄԵՋ Է
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻ ՄԵՋ Է 2
ՀՅՈՒՐԵՐ 2
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՉԱՓԱՆԻՇ
ԱՅՑԵԼՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
free counters
my mail
ՄՈՒՏՔ/ԵԼՔ
Fish TV
Онлайн интернет телеканал о рыбалке
Գլխավոր » 2011 » ՄԱՅԻՍ » 4 » Արշավ և ձկնորսություն Ապարանի լճի մոտ
08:55
Արշավ և ձկնորսություն Ապարանի լճի մոտ
Հյուսիսային մեծ արշավից և Շորժայում հանգստանալուց հետո մեր խումբը որոշեց այսպես ասած “մարել այս տարվա պարտքերը” և ուղեվորվել Ապարանի լիճ: Նախապես պարզեցինք, թե որտեղից է շարժվում դեպի Ապարան գնացող երթուղայինը, այն շարժվում էր նախկին Շիրակ հյուրանոցի մոտից (Լենինական փ. և Լենինգրադյան փ. խաչմերուկ): Առավոտյան 9:00-ին շարժվեցինք և մոտ 1 ժամից հասանք Քուչակ գյուղ, որտեղից ավելի հարմար էր հասնել Ապարանի լիճ: Ոտքով գնացինք դեպի լիճը, քարտեզի վրա լիճը այնքան մեծ էր պատկերված, պարզվեց որ իրականում այն փոքր էր, նույնիսկ երբ տեսանք լճի մի մասը, տեսանք մի մեծ ճահիճ, բայց մի քանի բլուր այն կողմ այնուամենայնիվ կար լիճ: Հասանք տեղ, այդ օրը շատ վատ եղանակ էր սպասվում և շատ ուժեղ քամի էր փչում:

Ժայռերով պաշտպանված մի փոքր հատված գտանք և վրանը ամրացրեցինք այդտեղ: Ալիկը սկսեց պատրաստել ձկնորսական պարագանները: Քամու և անձրևի տակ մենք ձուկ էինք բռնում և ի զարմանս մեզ ձուկ բռնվում էր, ոչ այնքան մեծ բայց կարևորը բռնվում էր, հիմնականում Կողակ և Ծածան (Կարաս): 2 ժամ ձկնորսությունից հետո քամին այնքան ուժեղացավ, որ այլևս ափին մնալը սպառնում էր մեզ հիվանդանալով:

Չնայած վատ եղանակին մենք որոշեցինք գիշերել լճի մոտ, բայց ոչ այդ տեղում, գնացինք լճից թափվող գետակներից մեկի հունով, որտեղ գտանք քամուց ամբողջովին պաշտպանված շատ գեղեցիկ մի տեղ: Անմիջապես ամրացրեցինք 2 Quechua վրանները ամենաչոր տեղում: Սկսեցինք փայթ հավաքել, քանի որ մինչև հասանք այդ տեղը մեր բոլորի ոտքերը ամբողջովին թռչվել էին և հարկավոր էր շտապ տաքանալ: Այդ օրվա փայթի փնտրումը իսկապես կարելի անվանել հերոսական, որովհետև մի փոքրիկ տարածքում կարողացանք գտնել այնքան փայտ, որ կարողացանք ոչ միայն տաքանալ և որոշ չափով չորացնել մեր շորերը այլ նույնիսկ բռնված ձկներից խորոված պատրաստել:

Ամբողջ գիշեր սարսափելի անձրև էր գալիս, այնքան, որ վրանների տակ ջուր էր լցվել և վրանի հատակը այ պատճառով շատ սառել էր: Առավոտյան արթնանալուն պես բոլորովս հավաքվեցինք մեկ վրանում և գազօջախով պատրաստեցինք արագ պատրաստվող նախաճաշ և շատ տաք թեյ: Այդ օրը մենք բարեհաջող հասանք տուն, բայց որոշեցինք, որ հետագայում անպայման այստեղ դեռ կվերադռանք:

Ամրացնել: ՆԿԱՐ 1 · ՆԿԱՐ 2 · ՆԿԱՐ 3
Դիտումներ : 1000815 | Փոխանցել: HOVO-ADMIN
Ընդ. կոմենտարիաները: 0
avatar
Ribalovka.do.am

Գլխավոր | Գրանցում | Մուտք

ՓՈԽԻՐ ԿԱՅՔԻ ԼԵԶՈՒՆ
English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified

ՏԱՐԱԾԵԼ
ՈՐՈՆՈՒՄ
ՊՐԻՆՏ/ ՏՊԵԼ ՆՅՈՒԹԸ
ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Севан прогноз клёва рыбы
ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՄԱՅԻՍ 2011  »
ԵՐԿ. ԵՐԵ. ՉՐ. ՀՆ. ՈՒՐ. ՇԲ. ԿՐ.
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
MP3
ԳՆԱՀԱՏԻՐ ԿԱՅՔԸ
ԳՆԱՀԱՏԻՐ ԻՄ ԿԱՅՔԸ
1. ՀՈՅԱԿԱՊ
2. ԼԱՎ
3. ՇԱՏ ՎԱՏ
4. ՆՈՐՄԱԼ
5. ՎԱՏ
Պատասխանների ընդհանուր քանակը: 23
ԱՐԽԻՎ
GOOGLE
ՁՈՒԿ ԽԱԽ



WWW.RIBALOVKA.DO.AM

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն