ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ ՅՈՒԹՈՒԲ
ՕՆԼԱՅՆ ՖԻԼՄԵՐ
ՇՓՈՒՄ (Չ Ա Թ)
500
ՄՈՒՏՔ ԵՎ ԵԼՔ
ԿԱՊԻ ՄԵՋ Է
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻ ՄԵՋ Է 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՉԱՓԱՆԻՇ
ԱՅՑԵԼՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
free counters
my mail
ՄՈՒՏՔ/ԵԼՔ
Fish TV
Онлайн интернет телеканал о рыбалке
Գլխավոր » 2014 » ՀՈՒՆԻՍ » 10 » ԻՇԽԱՆ
18:09
ԻՇԽԱՆ
Իշխան

Իշխանն առաջացել է Հայաստանի լեռնային գետակներում ժամանակին շատ տարածված կարմրախայտից և հատուկ է միայն Սևանա լճին: Յուրահատուկ կենսապայմաններ ունեցող Սևանա լիճ թափանցած կարմրախայտերն աստիճանաբար առանձնացել են իրենց ցեղակիցներից և, անցնելով ինքնուրույն զարգացման տևական ուղի, սկզբնավորել են իշխանին: Այդ է պատճառը, որ Սևանի իշխանը եզակի ձուկ Է:
Իշխանը սաղմոնաձկների ընտանիքի միջին մեծության ձուկ է: Մարմինը գլանաձև է կամ իլիկաձև՝ ամբողջ երկարությամբ արծաթափայլ թեփուկներով պատված:
Իշխանն ունի 4 ենթատեսակ՝ ձմեռային իշխան, ամառային իշխան, գեղարքունի և բոջակ: Ստերջ վճակում նրանց բոլորի մարմինը պատվում է բազմաթիվ մանր, կլորավուն սև պուտերով, բացակայում են վառ կարմիր բծերը, իսկ ծնոտները համեմատաբար կարճ են: Բոլորն էլ արծաթափայլ են, չափավոր պարարտ, վարդագույն, համեղ մսով: Միաժամանակ, յուրաքանչյուր ենթատեսակ առանձնանում է իր ձևաբանական և էկոլոգիական առանձնահատկություններով՝ բնակվելով կամ բազմանալով լճի կամ նրա մեջ թափվող գետերի այս կամ այն մասում: Սնվում են ջրի հատակին ապրող մանր կենդանիներով, որդերով, խխունջներով, զանազան փափկամարմիններով:
Երբ պատրաստվում են բազմանալու, կամ ձվադրումը նոր է ավարտված լինում, նրանք գունափոխվում են. դառնում են դարչնագույն, նույնիսկ՝ սև (պուտերը կարող են անհետանալ), մաշկը հաստանում է, պատվում լորձի հաստ շերտով, ծնոտները երկարում են, միսը սպիտակում է, համը փոխվում: Այդ շրջանում, որը ձվադրումից հետո տևում է 3–6 ամիս, իշխանը կոչվում է բախտակ« այնուհետև ձուկն ընդունում է իր նախկին տեսքը: Ձմեռային իշխանն ու բոջակը ձվադրում են լճում՝ հոկտեմբեր-մարտին, իսկ ամառային իշխանն ու գեղարքունին բարձրանում են Սևան թափվող գետերի ակունքները և ձվադրում այնտեղ (ամառային իշխանը՝ մայիս-հունիսին, գեղարքունին՝ հոկտեմբեր-հունվարին): Ձվադրման համար էգը ջրի հատակին փոս է փորում, հետո արուի հետ ձկնկիթը ծածկում ավազով ու մանր խճաքարով, ապա հեռանում է: Արուն 2–3 օր պահպանում Է բույնը, այնուհետև լողում էգի մոտ: Իսկ 2–3 ամիս անց ձկնկիթից դուրս են գալիս փոքրիկ իշխանները: Մատղաշը 8–12 ամիս գետակներում ապրելուց հետո իջնում է լիճ:
Ձմեռային իշխանը, ամառային իշխանը և գեղարքունին աճում են արագ. 3–5 տարեկանում ունենում են մոտ 40 սմ երկարություն, 400–600 գ զանգված: Լճում հանդիպել են 15–16 տարեկան, 1 մ երկարությամբ և 16–24 կգ զանգվածով իշխաններ: Իսկ բոջակը իշխանի գաճաճ սեռն է՝ 6–7 տարեկանում ունենում է ընդամենը 200 գ զանգված և մինչև 35 սմ երկարություն:
Զուր չէ մեր ժողովուրդը այդ ձկանը տվել «իշխան» հնչեղ անունը. իր վայելուչ արտաքին տեսքով, գրեթե անփուշ, համեղ մսով և կենսապայմանների նկատմամբ ունեցած բծախնդրությամբ իշխանն արդարացնում է իր ազնվացեղությունը:
Ներկայումս միայն արհեստական պայմաններում է աճեցվում և բազմացվում ամառային իշխան. Արարատյան դաշտի և Վայոց ձորի մարզի առանձին ձկնատնտեսություններում ստեղծվել են ձկնաբուծարաններ:
Իշխանը, որպես անհետացող տեսակ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Դիտումներ : 511 | Փոխանցել: HOVO-ADMIN
Ընդ. կոմենտարիաները: 0
avatar
Ribalovka.do.am

Գլխավոր | Գրանցում | Մուտք

ՓՈԽԻՐ ԿԱՅՔԻ ԼԵԶՈՒՆ
English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified

ՏԱՐԱԾԵԼ
ՈՐՈՆՈՒՄ
ՊՐԻՆՏ/ ՏՊԵԼ ՆՅՈՒԹԸ
ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Севан прогноз клёва рыбы
ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈՒՆԻՍ 2014  »
ԵՐԿ. ԵՐԵ. ՉՐ. ՀՆ. ՈՒՐ. ՇԲ. ԿՐ.
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
MP3
ԳՆԱՀԱՏԻՐ ԿԱՅՔԸ
ԳՆԱՀԱՏԻՐ ԻՄ ԿԱՅՔԸ
1. ՀՈՅԱԿԱՊ
2. ԼԱՎ
3. ՇԱՏ ՎԱՏ
4. ՆՈՐՄԱԼ
5. ՎԱՏ
Պատասխանների ընդհանուր քանակը: 23
ԱՐԽԻՎ
GOOGLE
ՁՈՒԿ ԽԱԽ



WWW.RIBALOVKA.DO.AM

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն