ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ ՅՈՒԹՈՒԲ
ՕՆԼԱՅՆ ՖԻԼՄԵՐ
ՇՓՈՒՄ (Չ Ա Թ)
500
ՄՈՒՏՔ ԵՎ ԵԼՔ
ԿԱՊԻ ՄԵՋ Է
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻ ՄԵՋ Է 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՉԱՓԱՆԻՇ
ԱՅՑԵԼՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
free counters
my mail
ՄՈՒՏՔ/ԵԼՔ
Fish TV
Онлайн интернет телеканал о рыбалке
Գլխավոր » 2014 » ՀՈՒՆԻՍ » 10
Սիգ

Սիգը սաղմոնների ընտանիքի ձուկ է: Հայաստանում ամենատարածված ձկնատեսակն է: Սևանա լիճ է ներմուծվել 1924–27 թթ-ին՝ Ռուսաստանի Լադոգա և Չուդ լճերից: Կլիմայավարժեցվել է լճի պայմաններին, ինչի ընթացքում առաջացել է առանձին ենթատեսակ՝ Սևանի սիգը:
Մարմինը տափակ է` կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը 30–40 (երբեմն՝ մինչև 60) սմ է, զանգվածը՝ մինչև 3,5 կգ: Գլուխը փոքր է, դունչը՝ սուր: Թեփուկները համեմատաբար խոշոր են: Մարմնի ընդհանուր գունավորումն արծաթափայլ է՝ երկնագույն նրբերանգով: Մեջքը մուգ կանաչ է, մոխրագույն կամ գրեթե սև, կողքերը՝ արծաթավուն, փորիկը՝ սպիտակ: Մեջքի և կողքերի վերին մասի թեփուկների արտաքին եզրերը հաճախ մանր պուտերով են, լողակները` մոխրագույն, կրծքային և փորային լողակները՝ երբեմն բաց նարնջագույն: Սեռահասուն է դառնում 2–3 տարեկանում: Այդ շրջանում արուների կողքերի թեփուկների վրա հայտնվում է շատ փոքրիկ մաշկային բրգիկ: Բազմանում է նոյեմբեր–դեկտեմբերին՝ լճի առափնյա տարածքներում՝ 1–8 մ խորություններում: Ձկնկիթը (մինչև 35 հզ. հատ) դնում է լճի ավազոտ հատակին՝ ափին մոտ:
Մատղաշն սկզբում սնվում է պլանկտոնային օրգանիզմներով, սեռահասունները՝ ստորակարգ խեցգետնակերպներով, փափկամարմիններով, երբեմն՝ սեփական ձկնկիթով և այլն:
Ունի արդյունագործական նշանակություն: ՀՀ առանձին ջրամբարներում վերաբնակեցնելու փորձեր են արվում՝ արհեստական բուծման ճանապարհով:
Просмотров: 1048 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 10.06.2014

Սևանի բեղլու

Սևանի բեղլուն ծածանաձկների ընտանիքի ձուկ է: ՀՀ-ում տարածված է միայն Սևանա լճում և նրա մեջ թափվող գետերում: Առաջացնում է լճային, լճագետային և գետային պոպուլացիաներ, որոնք հիմնականում տարբերվում են իրենց բնակվելու և բազմանալու վայրով:
Միջին չափի ձուկ է: Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 15–18 (երբեմն՝ մինչև 30) սմ, զանգվածը՝ 500 գ: Բերանը ստորին է՝ կիսալուսնաձև կտրվածքով: Բերանի անկյուններում և վերին շրթունքի վրա կան մեկական զույգ կարճ բեղիկներ: Պոչային լողակը մկրատաձև է: Ընդհանուր գունավորումը դեղնամոխրագույն է: Մեջքը մոխրագույն է կամ մոխրականաչ, կողքերը՝ մոխրադեղնականաչավուն՝ ոսկեգույն նրբերանգով: Փորիկը սպիտակ է, դեղնավուն կամ մոխրասպիտակավուն: Մարմնի վրա ցրված են բազմաթիվ մանր պուտեր, որոնք խոշոր առանձնյակների վրա կարող են ի հայտ չգալ: Մեջքային և պոչային լողակները մոխրագույն կամ գորշանարնջագույն են, կրծքայինները՝ նարնջագույն կամ նարնջամոխրագույն, իսկ փորային լողակները և հետնալողակը՝ մարմնագույն: Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է կամ դեղնավուն: Սեռահասուն է դառնում 3–4 տարեկանում, երբեմն՝ ավելի ուշ: Բազմանում է հունիս–օգոստոսին՝ ջրի 14–18օC ջերմաստիճանի պայմաններում: Ձվադրում է բաժիններով՝ 1 տարվա ընթացքում՝ 2–3 անգամ: Բեղունությունը կարող է հասնել մինչև 26,5 հզ. ձկնկիթի, որը նարնջագույն է կամ դեղնավուն: Հանդիպում է վտառներով: Վարում է մերձհատակային կենսակերպ: Սնվում է միջատներով, ձկնկիթով, երբեմն՝ բույսերով:
Ունեցել է արդյունաբերական նշանակություն, այժմ որսն արգելված է:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Просмотров: 996 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 10.06.2014

Կարմրախայտ

Կարմրախայտը սաղմոնաձկների ընտանիքի ձուկ է: Տարածված է գրեթե բոլոր գետերի (բացառությամբ` Սևանա լճի ավազանի) վերին և միջին հոսանքներում: Նախընտրում է թթվածնով հարուստ, խճապատ հատակով և արագահոս ջրերը: Սառնասեր է: Համեմատաբար խոշոր ձուկ է՝ կողքերից փոքր-ինչ սեղմված: Մարմնի երկարությունը 20-25 (երբեմն՝ մինչև 54) սմ է, զանգվածը՝ մինչև 2 կգ: Բերանը մեծ է՝ զինված ծնոտների, քմոսկրերի, խոփոսկրերի և լեզվի վրա գտնվող սուր ու մի փոքր հետ թեքված ատամներով: Թեփուկները մանր են: Մարմնի գունավորումը կախված է տարիքից, ապրելավայրից ու ֆիզիոլոգիական վիճակից: Սովորաբար մեջքը և գլխի վերին մասը մուգ շագանակագույնից մուգ կանաչավուն են, կողքերը՝ ավելի բաց՝ ոսկեգույն նրբերանգով: Փորիկը սպիտակավուն է կամ դեղնավուն: Մարմինը պատված է սև ու կարմիր կլորավուն բծերով, մատղաշների մարմինը՝ 6-9 ուղղաձիգ շերտերով:
Սեռահասուն է դառնում 3-4 տարեկանում: Արուներն ավելի վաղ են հասունանում: Բազմանում է գետերի ակունքներում՝ խճապատ հատակին էգերի պատրաստած բներում՝ 4-7օC ջերմաստիճանային պայմաններում: Դնում է մինչև 5 հզ. ձկնկիթ:
Սնվում է ջրի վրա ընկնող միջատներով, նրանց թրթուրներով, ջրային իշուկներով, անձրևաորդերով, փափկամարմիններով, խոշոր առանձնյակները՝ նաև մանր ողնաշարավորներով: Բազմացման շրջանում կարող է սնվել նաև ձկնկիթով:
Կարմրախայտը Հայաստանի արժեքավոր ձկնատեսակներից է, որի պաշարները, սակայն, գրեթե սպառվել են, և ձուկը կորցրել է արդյունագործական նշանակությունը: Կատարվում են արհեստական պայմաններում կարմրախայտ բուծելու փորձեր:
Просмотров: 1150 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 10.06.2014

Իշխան

Իշխանն առաջացել է Հայաստանի լեռնային գետակներում ժամանակին շատ տարածված կարմրախայտից և հատուկ է միայն Սևանա լճին: Յուրահատուկ կենսապայմաններ ունեցող Սևանա լիճ թափանցած կարմրախայտերն աստիճանաբար առանձնացել են իրենց ցեղակիցներից և, անցնելով ինքնուրույն զարգացման տևական ուղի, սկզբնավորել են իշխանին: Այդ է պատճառը, որ Սևանի իշխանը եզակի ձուկ Է:
Իշխանը սաղմոնաձկների ընտանիքի միջին մեծության ձուկ է: Մարմինը գլանաձև է կամ իլիկաձև՝ ամբողջ երկարությամբ արծաթափայլ թեփուկներով պատված:
Իշխանն ունի 4 ենթատեսակ՝ ձմեռային իշխան, ամառային իշխան, գեղարքունի և բոջակ: Ստերջ վճակում նրանց բոլորի մարմինը պատվում է բազմաթիվ մանր, կլորավուն սև պուտերով, բացակայում են վառ կարմիր բծերը, իսկ ծնոտները համեմատաբար կարճ են: Բոլորն էլ արծաթափայլ են, չափավոր պարարտ, վարդագույն, համեղ մսով: Միաժամանակ, յուրաքանչյուր ենթատեսակ առանձնանում է իր ձևաբանական և էկոլոգիական առանձնահատկություններով՝ բնակվելով կամ բազմանալով լճի կամ նրա մեջ թափվող գետերի այս կամ այն մասում: Սնվում են ջրի հատակին ապրող մանր կենդանիներով, որդերով, խխունջներով, զանազան փափկամարմիններով:
Երբ պատրաստվում են բազմանալու, կամ ձվադրումը նոր է ավարտված լինում, նրանք գունափոխվում են. դառնում են դարչնագույն, նույնիսկ՝ սև (պուտերը կարող են անհետանալ), մաշկը հաստանում է, պատվում լորձի հաստ շերտով, ծնոտները երկարում են, միսը սպիտակում է, համը փոխվում: Այդ շրջանում, որը ձվադրումից հետո տևում է 3–6 ամիս, իշխանը կոչվում է բախտակ« այնուհետև ձուկն ընդունում է իր նախկին տեսքը: Ձմեռային իշխանն ու բոջակը ձվադրում են ... ԿԱՐԴԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Просмотров: 510 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 10.06.2014

Թառափ

Թառափը պատկանում է կռճիկային գանոիդների (հունարեն՝ «գանոս» – փայլուն) ձկնախմբի մեջ մտնող թառափազգիների ընտանիքին: Տարածված է Սիբիրի գետերում (սիբիրյան թառափ), Կասպից ծովում, Վոլգա և Կուր գետերի ստորին ավազաններում, Ազովի ու Սև ծովերի ավազաններում (ռուսական թառափ): Դունչը երկարացած է, ատամներ չունի, կրծքային լողակի առջևի ճառագայթը հաստ փշի տեսքով է: Թառափի մարմնի երկարությունը հասնում է մինչև 9 մ-ի: Բազմանում է միայն գետերում՝ քաղցրահամ ջրերում: Թառափը ձվադրում է գարնանը և ամռանը, ձկնկիթը դնում է ջրի հատակին: Նրանց մի մասն ապրում է քաղցրահամ ջրերում, մյուսը՝ կիսագաղթող կամ գաղթող է. ձվադրման համար մտնում է գետ, ապա նորից վերադառնում ծով: Թառափը սնվում է մանր ձկներով և հատակային անողնաշարավոր կենդանիներով: Արժեքավոր արդյունագործական ձուկ է, ունի համեղ միս և ձկնկիթ՝ սև խավիար:
Թառափի համաշխարհային որսի հիմնական մասը բաժին է ընկնում Ռուսաստանին:
Просмотров: 547 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 10.06.2014

կներ

1. Սաղմոնաձուկը ձկնկիթը դնում է գետի հատակին: 2. Ձկնկիթից դուրս եկած մանրաձկները:
3. Երիտասարդ սաղմոնաձկները գետում ապրում են 2 տարուց ավելի: 4. Այնուհետև նրանք լողում են դեպի ծով:

Ձկից պատրաստված կերակրատեսակ

Սևանի կողակ
Ձկները ջրային սառնարյուն կենդանիներ են. ունեն ոսկրային կմախք, խռիկներ ու լողակներ: Ծովային ձկների մեծամասնությունը, որպես կանոն, ապրում է ափամերձ ծանծաղուտներում կամ բաց օվկիանոսի մակերեսային շերտերում:
Արագալող ձկների (օրինակ՝ թյունիկի) մարմինը երկարավուն է, ունի շրջահոսելի և ծայրերում կրճատվող ձև, իսկ պոչային լողակը մանգաղաձև է:
Դանդաղալողների (օրինակ՝ ծածանի) մարմինն ավելի կլորավուն է, իսկ պոչային լողակը՝ թեթևակի երկարած: Որոշ տեսակներ ապրում են ծովի հատակին (կատվաձկներ, տափակաձուկ): Նրանց մարմինը տափակ է, գույնը՝ միջավայրի ընդհանուր գունավորմանը համահունչ: Մի մասը լողում է դանդաղ, և նրանց նկատելը դժվար է: Ձկան շարժողության օրգանը պոչն է, որի ոլորապտույտ (զիգզագաձև) շարժումների շնորհիվ ձուկն այս ու այն կողմ է լողում: Միայն առանձին տեսակներ են շարժման համար օգտագործում կրծքային լողակները, որոնք սովորաբար հարմարված են հավասարակշռությունը պահպանելուն, մարմնի կայուն դիրքն ապահովելուն կամ շարժումներն արգելակելուն: Նույնիսկ լիովին անշարժ դիրքում ձկները երբեք չեն սուզվում ջրի հատակը, քանի որ մեծամասնությունն ունի օդով լցված լողափամփուշտ, որն ապահովում է լողունակությունը:
Ձկները կազմում են ողնաշարավոր կենդանիների գրեթե կեսը (43 հզ. տեսակ):
ՀՀ ջրավազաններում հայտնաբերված է ոսկրայ ... ԿԱՐԴԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Просмотров: 780 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 10.06.2014

Ribalovka.do.am

Գլխավոր | Գրանցում | Մուտք

ՓՈԽԻՐ ԿԱՅՔԻ ԼԵԶՈՒՆ
English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified

ՏԱՐԱԾԵԼ
ՈՐՈՆՈՒՄ
ՊՐԻՆՏ/ ՏՊԵԼ ՆՅՈՒԹԸ
ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Севан прогноз клёва рыбы
ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈՒՆԻՍ 2014  »
ԵՐԿ. ԵՐԵ. ՉՐ. ՀՆ. ՈՒՐ. ՇԲ. ԿՐ.
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
MP3
ԳՆԱՀԱՏԻՐ ԿԱՅՔԸ
ԳՆԱՀԱՏԻՐ ԻՄ ԿԱՅՔԸ
1. ՀՈՅԱԿԱՊ
2. ԼԱՎ
3. ՇԱՏ ՎԱՏ
4. ՆՈՐՄԱԼ
5. ՎԱՏ
Պատասխանների ընդհանուր քանակը: 23
GOOGLE
ՁՈՒԿ ԽԱԽ



WWW.RIBALOVKA.DO.AM

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն