ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ ՅՈՒԹՈՒԲ
ՕՆԼԱՅՆ ՖԻԼՄԵՐ
ՇՓՈՒՄ (Չ Ա Թ)
500
ՄՈՒՏՔ ԵՎ ԵԼՔ
ԿԱՊԻ ՄԵՋ Է
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻ ՄԵՋ Է 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՉԱՓԱՆԻՇ
ԱՅՑԵԼՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
free counters
my mail
ՄՈՒՏՔ/ԵԼՔ
Fish TV
Онлайн интернет телеканал о рыбалке
Գլխավոր » 2014 » ՀՈՒՆԻՍ » 10 » ԿԱՐՄՐԱԽԱՅՏ
18:10
ԿԱՐՄՐԱԽԱՅՏ
Կարմրախայտ

Կարմրախայտը սաղմոնաձկների ընտանիքի ձուկ է: Տարածված է գրեթե բոլոր գետերի (բացառությամբ` Սևանա լճի ավազանի) վերին և միջին հոսանքներում: Նախընտրում է թթվածնով հարուստ, խճապատ հատակով և արագահոս ջրերը: Սառնասեր է: Համեմատաբար խոշոր ձուկ է՝ կողքերից փոքր-ինչ սեղմված: Մարմնի երկարությունը 20-25 (երբեմն՝ մինչև 54) սմ է, զանգվածը՝ մինչև 2 կգ: Բերանը մեծ է՝ զինված ծնոտների, քմոսկրերի, խոփոսկրերի և լեզվի վրա գտնվող սուր ու մի փոքր հետ թեքված ատամներով: Թեփուկները մանր են: Մարմնի գունավորումը կախված է տարիքից, ապրելավայրից ու ֆիզիոլոգիական վիճակից: Սովորաբար մեջքը և գլխի վերին մասը մուգ շագանակագույնից մուգ կանաչավուն են, կողքերը՝ ավելի բաց՝ ոսկեգույն նրբերանգով: Փորիկը սպիտակավուն է կամ դեղնավուն: Մարմինը պատված է սև ու կարմիր կլորավուն բծերով, մատղաշների մարմինը՝ 6-9 ուղղաձիգ շերտերով:
Սեռահասուն է դառնում 3-4 տարեկանում: Արուներն ավելի վաղ են հասունանում: Բազմանում է գետերի ակունքներում՝ խճապատ հատակին էգերի պատրաստած բներում՝ 4-7օC ջերմաստիճանային պայմաններում: Դնում է մինչև 5 հզ. ձկնկիթ:
Սնվում է ջրի վրա ընկնող միջատներով, նրանց թրթուրներով, ջրային իշուկներով, անձրևաորդերով, փափկամարմիններով, խոշոր առանձնյակները՝ նաև մանր ողնաշարավորներով: Բազմացման շրջանում կարող է սնվել նաև ձկնկիթով:
Կարմրախայտը Հայաստանի արժեքավոր ձկնատեսակներից է, որի պաշարները, սակայն, գրեթե սպառվել են, և ձուկը կորցրել է արդյունագործական նշանակությունը: Կատարվում են արհեստական պայմաններում կարմրախայտ բուծելու փորձեր:
Դիտումներ : 1151 | Փոխանցել: HOVO-ADMIN
Ընդ. կոմենտարիաները: 0
avatar
Ribalovka.do.am

Գլխավոր | Գրանցում | Մուտք

ՓՈԽԻՐ ԿԱՅՔԻ ԼԵԶՈՒՆ
English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified

ՏԱՐԱԾԵԼ
ՈՐՈՆՈՒՄ
ՊՐԻՆՏ/ ՏՊԵԼ ՆՅՈՒԹԸ
ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Севан прогноз клёва рыбы
ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈՒՆԻՍ 2014  »
ԵՐԿ. ԵՐԵ. ՉՐ. ՀՆ. ՈՒՐ. ՇԲ. ԿՐ.
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
MP3
ԳՆԱՀԱՏԻՐ ԿԱՅՔԸ
ԳՆԱՀԱՏԻՐ ԻՄ ԿԱՅՔԸ
1. ՀՈՅԱԿԱՊ
2. ԼԱՎ
3. ՇԱՏ ՎԱՏ
4. ՆՈՐՄԱԼ
5. ՎԱՏ
Պատասխանների ընդհանուր քանակը: 23
ԱՐԽԻՎ
GOOGLE
ՁՈՒԿ ԽԱԽ



WWW.RIBALOVKA.DO.AM

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն