ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ ՅՈՒԹՈՒԲ
ՕՆԼԱՅՆ ՖԻԼՄԵՐ
ՇՓՈՒՄ (Չ Ա Թ)
500
ՄՈՒՏՔ ԵՎ ԵԼՔ
ԿԱՊԻ ՄԵՋ Է
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻ ՄԵՋ Է 9
ՀՅՈՒՐԵՐ 9
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՉԱՓԱՆԻՇ
ԱՅՑԵԼՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
free counters
my mail
ՄՈՒՏՔ/ԵԼՔ
Fish TV
Онлайн интернет телеканал о рыбалке
Գլխավոր » 2011 » ՀՈՒԼԻՍ » 30
Ձկնորսությամբ զբաղվել են վաղընջական ժամանակներից. որոշ ցեղերի (օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների) համար այն ապրուստի հիմնական միջոցն էր: Ձկնորսական հիմնական գործիքներից էին քարե կամ մետաղե եռաժանիները, տեգերը, թակարդները, ցանցերը, ուռենու ճյուղերից հյուսված սակառները, սուզաքար-ծանրոցները և այլն:
Տարբերում են ձկնորսության 2 տեսակ՝ արդյունագործական և մարզական:
Արդյունագործական ձկնորսությունը բնակչությանն ապահովում է արժեքավոր սննդամթերքով: Այն ձկնարդյունաբերության ճյուղ է, որը Համաշխարհային օվկիանոսից, ծովերից, լճերից, գետերից, ջրամբարներից արդյունահանում է բազմազան ձկներ, ծովային կաթնասուններ, փափկամարմիններ, խեցգետնակերպներ: Սակայն ձկնատեսակների գերորսի հետևանքով համաշխարհային պաշարները խիստ կրճատվել են, ինչի հետևանքով աճել է ձկան արհեստական վերարտադրման պահանջը արհեստական ջրամբարներում, ծովախորշերում և այլն: Լայնորեն կիրառվում է նաև աքվարիումային ձկնաբուծությունը: Ձկնորսությունը կատարվում է կատարելագործված նավերով. կիրառվում են տարբեր որսաձևեր՝ ուռկանային, լուսային և այլն:
Մարզական (սիրողական) ձկնորսությունն ակտիվ հանգստի և ֆիզիկական կոփման ձև է. թույլատրվում է բոլոր ջրամբարներում (բացառությամբ արգելոցների, ձկնաբուծարանների և հատուկ սահմանված շրջանների): Որսի համար կիրառվում են բազմատեսակ կարթեր, սպինինգներ, իսկ սիրողական նպատակով ցանցերի և տարբեր ուռկանների օգտագործումը խիստ սահմանափակվում է կամ արգելվում:
Թվում է` ձուկ որսալն ամենևին էլ դժվար գործ չէ, սակայն հեշտ բան չէ կարթը սահուն նետելն ու ջրի հենց ... ԿԱՐԴԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Просмотров: 824 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 30.07.2011

Ձկնամթերքը սննդային արժեքով չի զիջում մսեղենին և առավել դյուրամարս է: Թարմ ձուկը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, նաև ածխաջրեր, վիտամիններ և հանքային նյութեր: Ձկան սպիտակուցը պարունակում է մարդուն անհրաժեշտ բոլոր անփոխարինելի ամինաթթուները, որոնք չեն սինթեզվում օրգանիզմում:
Սննդում օգտագործվող ձկների 20%-ը քաղցրահամ ջրերի, 80%-ը ծովաձկներ են: Ոչ յուղոտ (մոտ 2% ճարպ) ձկներից են ձողաձկները, փրփրուկը, շիղաձուկը, գետի պերկեսը և այլն: Միջին յուղայնություն (2–5% ճարպ) ունեն հարինգները, ծածանը, իշխանը, վոբլան, լոքոն և այլն: Յուղոտ (5–20% ճարպ) են թառափազգիները, սիգը, կետան, սապատաձուկը, ստավրիդան և այլն: Շատ յուղոտ (20%-ից ավելի ճարպ) են խոշոր սայրան, օձաձուկը, խամսան և այլն: Ձկան յուղը հարուստ է վիտամիններով՝ հատկապես A և D, իսկ ձկնամթերքը՝ հանքային նյութերով (ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, նատրիում, յոդ, կալիում, ցինկ):
Ձուկը լավորակ է, եթե ծածկված է թափանցիկ լորձով, ամուր կպած թեփուկներով, ունի վառ կարմիր խռիկներ և դուրս պրծած աչքեր, մկանային հյուսվածքն ամուր կպած է փշերին և դժվար է անջատվում:
Ձուկն օգտագործում են նաև մշակած՝ աղ դրած, ապխտած, ծխահարած և այլն: Աղ դրած ձուկը կորցնում է սպիտակուցների, հանքային նյութերի և ջրալույծ վիտամինների որոշ մասը:
ՀՀ ջրերում տարածված ձկներից են իշխանը, կարմրախայտը, սիգը, բեղլուն և կողակը:
Կողակը ծածանաձկների ընտանիքի ձուկ է` միջին չափի, մարմնի երկարությունը 35–40 (երբեմն՝ մինչև 50) սմ է, զանգվածը` մինչև 2 կգ: Դնչի ստորին մասի անկյուններում կան 1 զույգ կարճ բեղիկներ: Ստորին շրթ ... ԿԱՐԴԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Просмотров: 703 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 30.07.2011

Քաղցրահամ ջրերի ձկները սնվում են տարբեր կերերով՝ ջրային բույսերով, խխունջներով, որդերով, միջատներով և նրանց թրթուրներով, ինչպես նաև այլ ձկներով: Որոշ ձկներ (օրինակ՝ երկայնաձուկը) ջրի հատակից հավաքում են տիղմը և զատում նրա մեջ ապրող օրգանիզմները: Այդպիսի ձկներին անվանում են դետրիտակերներ:
Բաց ծովերում ապրող ձկների մեծամասնությունը գիշատիչ է. սնվում է տարբեր կենդանիներով՝ մանր ծովախեցգետիններից մինչև այլ ձկնատեսակներ: Որոշ տեսակներ (օրինակ՝ կետանման շնաձուկը) հարմարվել են պլանկտոններով սնվելուն: Շնաձուկը բերանը լիքը լցնում է ջրով, ապա փակում այն և խռիկային անցքերով ջուրը դուրս մղում, իսկ խռիկային աղեղների հատուկ արտացցվածքների օգնությամբ զտված պլանկտոնը կուլ է տալիս: Ծովերում, մեծ խորություններում, ապրում են արտասովոր արտաքինով ձկներ: Նրանք ունեն մեծ բերան ու ատամներ և կարող են կուլ տալ չափերով իրենցից ավելի մեծ որսի: Բայց նրանք հազվադեպ են սնվում, քանի որ մի քանի ամիսը
մեկ անգամ է հաջողվում որս անել:
Просмотров: 549 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 30.07.2011

Միջավայրում ձկները կողմնորոշվում են տեսողության, լսողության, հոտառության, շոշափման և համային զգացողություններով:
Ձկների մեծամասնության աչքերը տեղադրված են գլխի կողքերին, որոնք լայն տեսադաշտ են ապահովում: Նրանցից շատերն օժտված են զարգացած գունային տեսողությամբ, որը կարևոր է բազմացման շրջանում:
Ձկներն արտաքին ականջ չունեն, սակայն օժտված են հատուկ ձայնընկալիչ օրգաններով: Քանի որ ձայնային տատանումները ջրում լավ են տարածվում, ձկների շատ տեսակներ տեղեկություններ են փոխանակում՝ ձայնային ազդանշաններ արձակելով: Ձկներն ապրում են վատ տեսանելիության պայմաններում, ուստի շոշափման զգացողությունը նրանց համար խիստ կարևոր է: Ջրի չնչին տատանումներն ընկալում է գլխավոր շոշափելիքի օրգանը` կողագիծը, որը բաղկացած է մարմնի կենտրոնական մասում մաշկի տակ տեղադրված նյարդային վերջույթներից: Որոշ տեսակների բերանի շուրջն աճում են բեղիկներ կոչվող հատուկ շոշափուկներ, որոնց օգնությամբ ձկները հետազոտում են ծովի կամ գետի հատակը: Ձկների մեծամասնությունն ունի լավ զարգացած հոտառություն: Նրանք կարող են զգալ այլ կենդանիների հոտերը, հոտառությամբ գտնել որսը կամ զգուշանալ, քանի որ վիրավորվելիս ձկան մաշկն արտազատում է վտանգի մասին ահազանգող հատուկ հոտով նյութ:
Просмотров: 541 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 30.07.2011

Ձկների որոշ տեսակներ բազմանում են կենդանածնությամբ, մեծամասնությունը՝ ձկնկիթ դնելով (ձուղպադրություն). երբեմն կատարում են հեռավոր գաղթ (օրինակ՝ սաղմոնը, օձաձուկը): Ձկների մեծամասնության էգը դնում է հսկայական քանակությամբ ձկնկիթ, որը բեղմնավորվում է, որպես կանոն, ձկան օրգանիզմից դուրս (արտաքին բեղմնավորում): Սովորաբար, ձկները, բացառությամբ քիչ քանակությամբ ձկնկիթ դնող որոշ տեսակների, սերունդներին չեն խնամում: Քաղցրահամ կամ ծովերի առափնյա ջրերում ապրող ձկները ձկնկիթը դնում են ջրի հատակին, որտեղ բույսերի մեջ այն թաքցված է թշնամիներից: Բաց ծովային տարածքներում ապրող ձկների ձկնկիթը շատ մանր է և ազատ լողում է ջրում: Ձկնկիթից դուրս եկած մանրաձկները դառնում են պլանկտոնի մի մասը, որով սնվում են բազմաթիվ կենդանիներ, այդ պատճառով էլ նրանցից քչերն են գոյատևում:
Просмотров: 675 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 30.07.2011

Ձկները ջրային սառնարյուն կենդանիներ են. ունեն ոսկրային կմախք, խռիկներ ու լողակներ: Ծովային ձկների մեծամասնությունը, որպես կանոն, ապրում է ափամերձ ծանծաղուտներում կամ բաց օվկիանոսի մակերեսային շերտերում:
Արագալող ձկների (օրինակ՝ թյունիկի) մարմինը երկարավուն է, ունի շրջահոսելի և ծայրերում կրճատվող ձև, իսկ պոչային լողակը մանգաղաձև է:
Դանդաղալողների (օրինակ՝ ծածանի) մարմինն ավելի կլորավուն է, իսկ պոչային լողակը՝ թեթևակի երկարած: Որոշ տեսակներ ապրում են ծովի հատակին (կատվաձկներ, տափակաձուկ): Նրանց մարմինը տափակ է, գույնը՝ միջավայրի ընդհանուր գունավորմանը համահունչ: Մի մասը լողում է դանդաղ, և նրանց նկատելը դժվար է: Ձկան շարժողության օրգանը պոչն է, որի ոլորապտույտ (զիգզագաձև) շարժումների շնորհիվ ձուկն այս ու այն կողմ է լողում: Միայն առանձին տեսակներ են շարժման համար օգտագործում կրծքային լողակները, որոնք սովորաբար հարմարված են հավասարակշռությունը պահպանելուն, մարմնի կայուն դիրքն ապահովելուն կամ շարժումներն արգելակելուն: Նույնիսկ լիովին անշարժ դիրքում ձկները երբեք չեն սուզվում ջրի հատակը, քանի որ մեծամասնությունն ունի օդով լցված լողափամփուշտ, որն ապահովում է լողունակությունը:
Ձկները կազմում են ողնաշարավոր կենդանիների գրեթե կեսը (43 հզ. տեսակ):
ՀՀ ջրավազաններում հայտնաբերված է ոսկրային ձկների 5 կարգի 9 ընտանիքի (բալիտորաձկներ, լոքոյաձկներ, ծածանաձկներ, ծականաձկներ, կատվալոքոներ, պեցիլային ձկներ, սաղմոնաձկներ, սիգաձկներ և ցլիկաձկներ) 34 ցեղի 39 տեսակ, որոնցից 36-ը գետերի բնակիչ են, սակայն կարող են բնակվել նաև լճերում, ջրամբ ... ԿԱՐԴԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Просмотров: 694 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 30.07.2011

Գեղարքունիքի ՏԲ-ի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ իրականացված ստուգայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի որսի համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 120.0 հզ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում: ՀՀ ոստիկանության Գավառի բաժնից ստացված 1 հատ բեղլու, 1 հատ կողակ և 20 հատ կարաս տեսակի առգրավված ձկները հանձնվել են «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ, հաշվարկվել է 230.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավված 37.5 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից ստուգայցերի ընթացքում Արփի լճում արձանագրված ապօրինի ձկնորսության 1 դեպքի համար կայացվել է 50.0 հազ. դրամ վարչական տուգանք և հաշվարկվել է 7.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 50 գծմ ցանց, 7 հատ ծածան, որը հանձնվել է «Գյումրի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ: Անիի տարածաշրջանում արձանագրված ապօրինի ձկնորսության 1 դեպքի համար կայացվել է 30.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և առգրավվել է 30 գծմ ցանց: Արփի լճից հանվել է տիրազուրկ 200 գծմ դնովի ցանց, որը վերցվել է բաժնում պահպանության:

Արարատի ՏԲ-ի աշխատակիցների կողմից ստուգայցերի ընթացքում արձանագրված ապօրինի ձկնորսության 1 դեպքի համար կայացվել է 30.0 հազ. դրամ վարչական տուգանք:

Սյունիքի ՏԲ-ի կողմից իրականացվել է վարչական վարույթ` Սիսիանի ոստիկանությունից ստացված նյութի հիման վրա, որի արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Просмотров: 667 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 30.07.2011

Ribalovka.do.am

Գլխավոր | Գրանցում | Մուտք

ՓՈԽԻՐ ԿԱՅՔԻ ԼԵԶՈՒՆ
English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified

ՏԱՐԱԾԵԼ
ՈՐՈՆՈՒՄ
ՊՐԻՆՏ/ ՏՊԵԼ ՆՅՈՒԹԸ
ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Севан прогноз клёва рыбы
ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈՒԼԻՍ 2011  »
ԵՐԿ. ԵՐԵ. ՉՐ. ՀՆ. ՈՒՐ. ՇԲ. ԿՐ.
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
MP3
ԳՆԱՀԱՏԻՐ ԿԱՅՔԸ
ԳՆԱՀԱՏԻՐ ԻՄ ԿԱՅՔԸ
1. ՀՈՅԱԿԱՊ
2. ԼԱՎ
3. ՇԱՏ ՎԱՏ
4. ՆՈՐՄԱԼ
5. ՎԱՏ
Պատասխանների ընդհանուր քանակը: 23
GOOGLE
ՁՈՒԿ ԽԱԽ



WWW.RIBALOVKA.DO.AM

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն