ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ ՅՈՒԹՈՒԲ
ՕՆԼԱՅՆ ՖԻԼՄԵՐ
ՇՓՈՒՄ (Չ Ա Թ)
500
ՄՈՒՏՔ ԵՎ ԵԼՔ
ԿԱՊԻ ՄԵՋ Է
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻ ՄԵՋ Է 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՉԱՓԱՆԻՇ
ԱՅՑԵԼՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
free counters
my mail
ՄՈՒՏՔ/ԵԼՔ
Fish TV
Онлайн интернет телеканал о рыбалке
Գլխավոր » 2011 » ՀՈՒԼԻՍ » 02
1985թ-ից hունիսի 27-ը նշվում է որպես ձկնորսության համաշխարհային օր: Այն որպես տոն նշելու որոշումը կայացվել է Հռոմում` ձկնորսության զարգացման միջազգային կոնֆերանսում: Թե որն է ձկնորսություն կոչված զբաղմունքի գրավչությունը, որոշել է պարզել ՙԱզդարար՚ լրատվականի նկարահանող խումբը:
Համբերություն, ամուր նյարդեր, բարձր դիմադրողականություն. լավ ձկնորս լինելու գրավականը նաեւ այս հատկանիշների տիրապետելն է, համոզված են ջրի մեջ կարթ նետելու սիրահարները:
Ձկնորսությունը կատակ բան չէ ասում է սիրողական նձկնորսությամբ զբաղվող Ռաֆիկ Մկրտչյանը:
Նրան առանձնացնում է ջրային հոբբիի իր ամենասիրելի հատվածը:
Ձկնորսությունը որպես որսորդության տեսակ ծագել է դեռ անհիշելի ժամանակներից: Ի սկզբանե ապրուստ ձեռք բերելու միջոց է եղել, ժամանակի ընթացքում էլ վերածվել հաճելի ժամանցի` գործընթացի մեջ ներգրավելով նաեւ կանանց:
Իհարկե ոչ օրերով, ոչ էլ ժամերով, սակայն ձկնորսություն անելու գայթակղությունից զերծ չմնացի եւ ինքսª ինչ-որ չափով կոտրելով նաեւ կարծրատիպն այն մասին, թե աղջիկներն ու ձկնորսությունն անհամատեղելի են:
Просмотров: 686 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 02.07.2011

Ձկնորսությամբ զբաղվել են վաղընջական ժամանակներից. որոշ ցեղերի (օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների) համար այն ապրուստի հիմնական միջոցն էր: Ձկնորսական հիմնական գործիքներից էին քարե կամ մետաղե եռաժանիները, տեգերը, թակարդները, ցանցերը, ուռենու ճյուղերից հյուսված սակառները, սուզաքար-ծանրոցները և այլն:
Տարբերում են ձկնորսության 2 տեսակ՝ արդյունագործական և մարզական:
Արդյունագործական ձկնորսությունը բնակչությանն ապահովում է արժեքավոր սննդամթերքով: Այն ձկնարդյունաբերության ճյուղ է, որը Համաշխարհային օվկիանոսից, ծովերից, լճերից, գետերից, ջրամբարներից արդյունահանում է բազմազան ձկներ, ծովային կաթնասուններ, փափկամարմիններ, խեցգետնակերպներ: Սակայն ձկնատեսակների գերորսի հետևանքով համաշխարհային պաշարները խիստ կրճատվել են, ինչի հետևանքով աճել է ձկան արհեստական վերարտադրման պահանջը արհեստական ջրամբարներում, ծովախորշերում և այլն: Լայնորեն կիրառվում է նաև աքվարիումային ձկնաբուծությունը: Ձկնորսությունը կատարվում է կատարելագործված նավերով. կիրառվում են տարբեր որսաձևեր՝ ուռկանային, լուսային և այլն:
Մարզական (սիրողական) ձկնորսությունն ակտիվ հանգստի և ֆիզիկական կոփման ձև է. թույլատրվում է բոլոր ջրամբարներում (բացառությամբ արգելոցների, ձկնաբուծարանների և հատուկ սահմանված շրջանների): Որսի համար կիրառվում են բազմատեսակ կարթեր, սպինինգներ, իսկ սիրողական նպատակով ցանցերի և տարբեր ուռկանների օգտագործումը խիստ սահմանափակվում է կամ արգելվում:
Թվում է` ձուկ որսալն ամենևին էլ դժվար գործ չէ, սակայն հեշտ բան չէ կարթը սահուն նե ... ԿԱՐԴԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Просмотров: 550 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 02.07.2011

Թբիլիսիի ձկնորսների և Պեպոյի ու Գիքորի ժամանակներից մինչև մեր օրերը թբիլիսյան ձկնորսության մեթոդների փոփոխության կամ անփոփոխության մասին: Նախ սյուժեիս գլխավոր հերոսին տեղափոխեցի այն վայրից, որտեղ միշտ ձուկ էր որսում: Չնայած նա ասաց, որ այնտեղ, ուր ես եմ որոշել նկարահանել, ձուկ բռնելը գրեթե անհնար կլինի, որովհետև դա Քուռ գետի ամենախորը հատվածներից է, բայց միևնույն է, ես որոշել էի, որ քաղաքի այդ հատվածում և կոնկրետ այդ կամրջի տակ կադրերն ավելի գեղեցիկ կլինեն:

Ու ստացվեց, որ Արթուրը ճիշտ էր ասում, ժամերով սպասել ենք, որ գոնե մեկ ձուկ բռնի, որ նկարենք: Բայց սա ամենակարևորը չէ:

Նկարահանումից առաջ գլխավոր հերոսը հիշեց, որ ձկնորսության համար որդ չունի: Ես էլ սպասում եմ, թե հիմա ինչ-որ տեղից որդեր է գտնելու ու մտածում էի տեսնես քաղաքի կենտրոնում, ասֆալտի վրա որտեղի՞ց է գտնելու: Ասելն էլ է ամոթ, բայց ձկնորսությունից այնքան չեմ հասկանում, որ նույնիսկ չգիտեի, որ ձկնորսական խանութներում այդ որդերը վաճառվում են, բայց քանի որ մեր նկարահանումը երեկոյան ժամը 7-ին էր, բնականաբար, խանութներն էլ փակ էին: Փոխարենը մեր հերոսը գնաց 24-ժամյա մթերային խանութ ու մի նրբերշիկ ձեռքին վերադարձավ:

Սկզբում չէի հասկանում, թե ինչի համար է դա, եթե սոված է, ապա որտեղ է եփելու այդ նրբերշիկը և ինչու՞ հենց մեկ հատ: Պարզվեց, որ ձկներին հյուրասիրելու համար էր նրբերշիկը: Ու իմ զարմանքին, թե արդյոք ձկները դրանով կգայթակղվե՞ն, Արթուրը թբիլիսյան իր բարբառով պատասխանեց. Էն էլ ոնց, համա հարիֆ չեն էս ձգնե ... ԿԱՐԴԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Просмотров: 642 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 02.07.2011

Չնայած Սևանա լճից ձուկ որսալու արգելքին, այն գրեթե անփոփոխ տեմպերով շարունակվում է։ Մեր աղբյուրը հայտնում է, որ մոտ 300 ձկնորսական խմբեր կանոնավոր զբաղվում են ձկան և խեցգետնի որսով։ 2-3 հոգուց կազմված որսագողերի խմբերը 50-60 մետրանոց ձկնորսական ցանցեր են նետում լճի մեջ։ Արգելված որսի կանխումը պետք է իրականացնեն ոստիկանությունը և Սևան ազգային պարկը, սակայն այս երկուսն էլ աչք են փակում դրա վրա։ Ավելին, որս անելու համար ձկնագողերը «նալոգ» են վճարում՝ ամիսը 30 հազար դրամ։ Այնպես որ, որսագողերին բռնելու փոխարեն այս երկու մարմինն ամսական մոտ 9 միլիոն դրամի «մաքուր» եկամուտ են ստանում։ Վերջիններիս համագործակցությունը հատկապես լավ է ստացվում, քանի որ Սևան ազգային պարկի տնօրեն Աշոտ Գևորգյանը ժամանակին ոստիկանության ակադեմիայի պետն է եղել։
Просмотров: 493 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 02.07.2011

Ձկնորսները լոքոյի լուսանկարը ուղարկել են գիտնականներին` ուսումնասիրությունների համար: Իսկ գիտնականները կարծում են, որ լոքոների նման աճը պայմանավորված է կլիմայական փոփոխություններով: Բացի այդ, քանի որ լոքոները համարվում են «հանիբալ ձկներ» և կերակրվում են ջրային այլ կենդանիներով, գիտնականները մտավախություն ունեն, որ նման հսկա լոքոները կարող են վտանգավոր լինել նաև մարդկանց համար:
Просмотров: 595 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 02.07.2011

Ձկնորսների համար համաշխարհային տոնը սահմանվել է 1984 թ, Հռոմում կայացած ձկնորսության կարգավորման և զարգացման միջազգային կոնֆերանսի մասնակիցների կողմից: Ու թեև ձկնորսությունը համարվում է մարդկանց ամենամասսայական հրապուրանքներից մեկը, ամեն դեպքում այս բնորոշումը հազիվ թե հնարավոր լինի տարածել նաև մեր հանրապետության բնակիչների վրա, որոնց մեծամասնությունը, եթե նույնիսկ զբաղվում է այդ գործով, ապա գլխավորապես անհրաժեշտությունից, այլ ոչ թե վայելքներից դրդված: Եվ թերևս դա է նաև պատճառը, որ մենք ավելի հաճախ լսում ենք «ձկնագողություն» բառը, քան «ձկնորսությունը»: Իսկ ինչ վերաբերում է իրական պատկերին, ապա Հայաստանում արդյունագործական ձկնորսության 90 տոկոսը կատարվում է Սևանա լճում: Սիրողական ձնորսության ծավալներն այնքան չնչին են, որ վիճակագրությունն այդ մասին համեստաբար լռում է: Պատճառները հասկանալու համար կարիք չկա շտապել ու մեր քաղաքացիներին մեղադրել ջրային աշխարհի հանդեպ անտարբեր վերաբերմունքի համար: Պարզապես ուզածդ բնապահպանը կվկայի, որ մեր ջրային ավազաններում այսօր կենդանի ձուկ գտնելը չափազանց բարդ գործ է:
Просмотров: 454 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 02.07.2011

Ribalovka.do.am

Գլխավոր | Գրանցում | Մուտք

ՓՈԽԻՐ ԿԱՅՔԻ ԼԵԶՈՒՆ
English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified

ՏԱՐԱԾԵԼ
ՈՐՈՆՈՒՄ
ՊՐԻՆՏ/ ՏՊԵԼ ՆՅՈՒԹԸ
ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Севан прогноз клёва рыбы
ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈՒԼԻՍ 2011  »
ԵՐԿ. ԵՐԵ. ՉՐ. ՀՆ. ՈՒՐ. ՇԲ. ԿՐ.
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
MP3
ԳՆԱՀԱՏԻՐ ԿԱՅՔԸ
ԳՆԱՀԱՏԻՐ ԻՄ ԿԱՅՔԸ
1. ՀՈՅԱԿԱՊ
2. ԼԱՎ
3. ՇԱՏ ՎԱՏ
4. ՆՈՐՄԱԼ
5. ՎԱՏ
Պատասխանների ընդհանուր քանակը: 23
GOOGLE
ՁՈՒԿ ԽԱԽ



WWW.RIBALOVKA.DO.AM

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն