1985թ-ից hունիսի 27-ը նշվում է որպես ձկնորսության համաշխարհային օր: Այն որպես տոն նշելու որոշումը կայացվել է Հռոմում` ձկնորսության զարգացման միջազգային կոնֆերանսում: Թե որն է ձկնորսություն կոչված զբաղմունքի գրավչությունը, որոշել է պարզել ՙԱզդարար՚ լրատվականի նկարահանող խումբը: Համբերություն, ամուր նյարդեր, բարձր դիմադրողականություն. լավ ձկնորս լինելու գրավականը նաեւ այս հատկանիշների տիրապետելն է, համոզված են ջրի մեջ կարթ նետելու սիրահարները: Ձկնորսությունը կատակ բան չէ ասում է սիրողական նձկնորսությամբ զբաղվող Ռաֆիկ Մկրտչյանը: Նրան առանձնացնում է ջրային հոբբիի իր ամենասիրելի հատվածը: Ձկնորսությունը որպես որսորդության տեսակ ծագել է դեռ անհիշելի ժամանակներից: Ի սկզբանե ապրուստ ձեռք բերելու միջոց է եղել, ժամանակի ընթացքում էլ վերածվել հաճելի ժամանցի` գործընթացի մեջ ներգրավելով նաեւ կանանց: Իհարկե ոչ օրերով, ոչ էլ ժամերով, սակայն ձկնորսություն անելու գայթակղությունից զերծ չմնացի եւ ինքսª ինչ-որ չափով կոտրելով նաեւ կարծրատիպն այն մասին, թե աղջիկներն ու ձկնորսությունն անհամատեղելի են:
|