ԿԱՊԻ ՄԵՋ Է |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻ ՄԵՋ Է 1 ՀՅՈՒՐԵՐ 1 ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
|
ԱՅՑԵԼՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
 |
|
 |
Գլխավոր » 2012 » ՄԱՐՏ » 09
.Ամենամեծ ձուկը կետանման շնաձուկն է. երկարությունը մինչև 18մ է, զանգվածը՝ ավելի քան 40 տ:
.Քաղցրահամ ջրերի ամենախոշոր ձուկն արապայման է. երկարությունը մինչև 3 մ է, զանգվածը՝ 200 կգ:
.Ամենափոքր ձուկը թզուկ ցլիկաձուկն է. երկարությունը 11 մմ է, զանգվածը՝ 4–5 գ:
.Ամենաարագալողն առագաստավոր ձուկն է. զարգացնում է մինչև 109 կմ/ժ արագություն:
.Ամենապտղաբերը լուսնանման ձուկն է. դնում է 300 մլն ձկնկիթ:
Просмотров: 599 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 09.03.2012
|
Կարմրախայտը սաղմոնաձկների ընտանիքի ձուկ է: Տարածված է գրեթե բոլոր գետերի (բացառությամբ` Սևանա լճի ավազանի) վերին և միջին հոսանքներում: Նախընտրում է թթվածնով հարուստ, խճապատ հատակով և արագահոս ջրերը: Սառնասեր է: Համեմատաբար խոշոր ձուկ է՝ կողքերից փոքր-ինչ սեղմված: Մարմնի երկարությունը 20-25 (երբեմն՝ մինչև 54) սմ է, զանգվածը՝ մինչև 2 կգ: Բերանը մեծ է՝ զինված ծնոտների, քմոսկրերի, խոփոսկրերի և լեզվի վրա գտնվող սուր ու մի փոքր հետ թեքված ատամներով: Թեփուկները մանր են: Մարմնի գունավորումը կախված է տարիքից, ապրելավայրից ու ֆիզիոլոգիական վիճակից: Սովորաբար մեջքը և գլխի վերին մասը մուգ շագանակագույնից մուգ կանաչավուն են, կողքերը՝ ավելի բաց՝ ոսկեգույն նրբերանգով: Փորիկը սպիտակավուն է կամ դեղնավուն: Մարմինը պատված է սև ու կարմիր կլորավուն բծերով, մատղաշների մարմինը՝ 6-9 ուղղաձիգ շերտերով: Սեռահասուն է դառնում 3-4 տարեկանում: Արուներն ավելի վաղ են հասունանում: Բազմանում է գետերի ակունքներում՝ խճապատ հատակին էգերի պատրաստած բներում՝ 4-7օC ջերմաստիճանային պայմաններում: Դնում է մինչև 5 հզ. ձկնկիթ: Սնվում է ջրի վրա ընկնող միջատներով, նրանց թրթուրներով, ջրային իշուկներով, անձրևաորդերով, փափկամարմիններով, խոշոր առանձնյակները՝ նաև մանր ողնաշարավորներով: Բազմացման շրջանում կարող է սնվել նաև ձկնկիթով: Կարմրախայտը Հայաստանի արժեքավոր ձկնատեսակներից է, որի պաշարները, սակայն, գրեթե սպառվել են, և ձուկը կորցրել է արդյունագո
...
ԿԱՐԴԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Просмотров: 1530 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 09.03.2012
|
Իշխանն առաջացել է Հայաստանի լեռնային գետակներում ժամանակին շատ տարածված կարմրախայտից և հատուկ է միայն Սևանա լճին: Յուրահատուկ կենսապայմաններ ունեցող Սևանա լիճ թափանցած կարմրախայտերն աստիճանաբար առանձնացել են իրենց ցեղակիցներից և, անցնելով ինքնուրույն զարգացման տևական ուղի, սկզբնավորել են իշխանին: Այդ է պատճառը, որ Սևանի իշխանը եզակի ձուկ Է: Իշխանը սաղմոնաձկների ընտանիքի միջին մեծության ձուկ է: Մարմինը գլանաձև է կամ իլիկաձև՝ ամբողջ երկարությամբ արծաթափայլ թեփուկներով պատված: Իշխանն ունի 4 ենթատեսակ՝ ձմեռային իշխան, ամառային իշխան, գեղարքունի և բոջակ: Ստերջ վճակում նրանց բոլորի մարմինը պատվում է բազմաթիվ մանր, կլորավուն սև պուտերով, բացակայում են վառ կարմիր բծերը, իսկ ծնոտները համեմատաբար կարճ են: Բոլորն էլ արծաթափայլ են, չափավոր պարարտ, վարդագույն, համեղ մսով: Միաժամանակ, յուրաքանչյուր ենթատեսակ առանձնանում է իր ձևաբանական և էկոլոգիական առանձնահատկություններով՝ բնակվելով կամ բազմանալով լճի կամ նրա մեջ թափվող գետերի այս կամ այն մասում: Սնվում են ջրի հատակին ապրող մանր կենդանիներով, որդերով, խխունջներով, զանազան փափկամարմիններով: Երբ պատրաստվում են բազմանալու, կամ ձվադրումը նոր է ավարտված լինում, նրանք գունափոխվում են. դառնում են դարչնագույն, նույնիսկ՝ սև (պուտերը կարող են անհետանալ), մաշկը հաստանում է, պատվում լորձի հաստ շերտով, ծնոտները երկարում են, միսը սպիտակում է, համը փոխվում: Այդ շրջանում, որը ձվադրո
...
ԿԱՐԴԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Просмотров: 515 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 09.03.2012
|
Թառափը պատկանում է կռճիկային գանոիդների (հունարեն՝ «գանոս» – փայլուն) ձկնախմբի մեջ մտնող թառափազգիների ընտանիքին: Տարածված է Սիբիրի գետերում (սիբիրյան թառափ), Կասպից ծովում, Վոլգա և Կուր գետերի ստորին ավազաններում, Ազովի ու Սև ծովերի ավազաններում (ռուսական թառափ): Դունչը երկարացած է, ատամներ չունի, կրծքային լողակի առջևի ճառագայթը հաստ փշի տեսքով է: Թառափի մարմնի երկարությունը հասնում է մինչև 9 մ-ի: Բազմանում է միայն գետերում՝ քաղցրահամ ջրերում: Թառափը ձվադրում է գարնանը և ամռանը, ձկնկիթը դնում է ջրի հատակին: Նրանց մի մասն ապրում է քաղցրահամ ջրերում, մյուսը՝ կիսագաղթող կամ գաղթող է. ձվադրման համար մտնում է գետ, ապա նորից վերադառնում ծով: Թառափը սնվում է մանր ձկներով և հատակային անողնաշարավոր կենդանիներով: Արժեքավոր արդյունագործական ձուկ է, ունի համեղ միս և ձկնկիթ՝ սև խավիար: Թառափի համաշխարհային որսի հիմնական մասը բաժին է ընկնում Ռուսաստանին:
Просмотров: 510 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 09.03.2012
|
Ձկնամթերքը սննդային արժեքով չի զիջում մսեղենին և առավել դյուրամարս է: Թարմ ձուկը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, նաև ածխաջրեր, վիտամիններ և հանքային նյութեր: Ձկան սպիտակուցը պարունակում է մարդուն անհրաժեշտ բոլոր անփոխարինելի ամինաթթուները, որոնք չեն սինթեզվում օրգանիզմում: Սննդում օգտագործվող ձկների 20%-ը քաղցրահամ ջրերի, 80%-ը ծովաձկներ են: Ոչ յուղոտ (մոտ 2% ճարպ) ձկներից են ձողաձկները, փրփրուկը, շիղաձուկը, գետի պերկեսը և այլն: Միջին յուղայնություն (2–5% ճարպ) ունեն հարինգները, ծածանը, իշխանը, վոբլան, լոքոն և այլն: Յուղոտ (5–20% ճարպ) են թառափազգիները, սիգը, կետան, սապատաձուկը, ստավրիդան և այլն: Շատ յուղոտ (20%-ից ավելի ճարպ) են խոշոր սայրան, օձաձուկը, խամսան և այլն: Ձկան յուղը հարուստ է վիտամիններով՝ հատկապես A և D, իսկ ձկնամթերքը՝ հանքային նյութերով (ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, նատրիում, յոդ, կալիում, ցինկ): Ձուկը լավորակ է, եթե ծածկված է թափանցիկ լորձով, ամուր կպած թեփուկներով, ունի վառ կարմիր խռիկներ և դուրս պրծած աչքեր, մկանային հյուսվածքն ամուր կպած է փշերին և դժվար է անջատվում: Ձուկն օգտագործում են նաև մշակած՝ աղ դրած, ապխտած, ծխահարած և այլն: Աղ դրած ձուկը կորցնում է սպիտակուցների, հանքային նյութերի և ջրալույծ վիտամինների որոշ մասը: ՀՀ ջրերում տարածված ձկներից են իշխանը, կարմրախայտը, սիգը, բեղլուն և կողակը:
Просмотров: 611 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 09.03.2012
|
Քաղցրահամ ջրերի ձկները սնվում են տարբեր կերերով՝ ջրային բույսերով, խխունջներով, որդերով, միջատներով և նրանց թրթուրներով, ինչպես նաև այլ ձկներով: Որոշ ձկներ (օրինակ՝ երկայնաձուկը) ջրի հատակից հավաքում են տիղմը և զատում նրա մեջ ապրող օրգանիզմները: Այդպիսի ձկներին անվանում են դետրիտակերներ: Բաց ծովերում ապրող ձկների մեծամասնությունը գիշատիչ է. սնվում է տարբեր կենդանիներով՝ մանր ծովախեցգետիններից մինչև այլ ձկնատեսակներ: Որոշ տեսակներ (օրինակ՝ կետանման շնաձուկը) հարմարվել են պլանկտոններով սնվելուն: Շնաձուկը բերանը լիքը լցնում է ջրով, ապա փակում այն և խռիկային անցքերով ջուրը դուրս մղում, իսկ խռիկային աղեղների հատուկ արտացցվածքների օգնությամբ զտված պլանկտոնը կուլ է տալիս: Ծովերում, մեծ խորություններում, ապրում են արտասովոր արտաքինով ձկներ: Նրանք ունեն մեծ բերան ու ատամներ և կարող են կուլ տալ չափերով իրենցից ավելի մեծ որսի: Բայց նրանք հազվադեպ են սնվում, քանի որ մի քանի ամիսը մեկ անգամ է հաջողվում որս անել:
Просмотров: 509 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 09.03.2012
|
Միջավայրում ձկները կողմնորոշվում են տեսողության, լսողության, հոտառության, շոշափման և համային զգացողություններով: Ձկների մեծամասնության աչքերը տեղադրված են գլխի կողքերին, որոնք լայն տեսադաշտ են ապահովում: Նրանցից շատերն օժտված են զարգացած գունային տեսողությամբ, որը կարևոր է բազմացման շրջանում: Ձկներն արտաքին ականջ չունեն, սակայն օժտված են հատուկ ձայնընկալիչ օրգաններով: Քանի որ ձայնային տատանումները ջրում լավ են տարածվում, ձկների շատ տեսակներ տեղեկություններ են փոխանակում՝ ձայնային ազդանշաններ արձակելով: Ձկներն ապրում են վատ տեսանելիության պայմաններում, ուստի շոշափման զգացողությունը նրանց համար խիստ կարևոր է: Ջրի չնչին տատանումներն ընկալում է գլխավոր շոշափելիքի օրգանը` կողագիծը, որը բաղկացած է մարմնի կենտրոնական մասում մաշկի տակ տեղադրված նյարդային վերջույթներից: Որոշ տեսակների բերանի շուրջն աճում են բեղիկներ կոչվող հատուկ շոշափուկներ, որոնց օգնությամբ ձկները հետազոտում են ծովի կամ գետի հատակը: Ձկների մեծամասնությունն ունի լավ զարգացած հոտառություն: Նրանք կարող են զգալ այլ կենդանիների հոտերը, հոտառությամբ գտնել որսը կամ զգուշանալ, քանի որ վիրավորվելիս ձկան մաշկն արտազատում է վտանգի մասին ահազանգող հատուկ հոտով նյութ:
Просмотров: 499 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 09.03.2012
|
Ձկների որոշ տեսակներ բազմանում են կենդանածնությամբ, մեծամասնությունը՝ ձկնկիթ դնելով (ձուղպադրություն). երբեմն կատարում են հեռավոր գաղթ (օրինակ՝ սաղմոնը, օձաձուկը): Ձկների մեծամասնության էգը դնում է հսկայական քանակությամբ ձկնկիթ, որը բեղմնավորվում է, որպես կանոն, ձկան օրգանիզմից դուրս (արտաքին բեղմնավորում): Սովորաբար, ձկները, բացառությամբ քիչ քանակությամբ ձկնկիթ դնող որոշ տեսակների, սերունդներին չեն խնամում: Քաղցրահամ կամ ծովերի առափնյա ջրերում ապրող ձկները ձկնկիթը դնում են ջրի հատակին, որտեղ բույսերի մեջ այն թաքցված է թշնամիներից: Բաց ծովային տարածքներում ապրող ձկների ձկնկիթը շատ մանր է և ազատ լողում է ջրում: Ձկնկիթից դուրս եկած մանրաձկները դառնում են պլանկտոնի մի մասը, որով սնվում են բազմաթիվ կենդանիներ, այդ պատճառով էլ նրանցից քչերն են գոյատևում:
Просмотров: 539 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 09.03.2012
|
Ձկները ջրային սառնարյուն կենդանիներ են. ունեն ոսկրային կմախք, խռիկներ ու լողակներ: Ծովային ձկների մեծամասնությունը, որպես կանոն, ապրում է ափամերձ ծանծաղուտներում կամ բաց օվկիանոսի մակերեսային շերտերում: Արագալող ձկների (օրինակ՝ թյունիկի) մարմինը երկարավուն է, ունի շրջահոսելի և ծայրերում կրճատվող ձև, իսկ պոչային լողակը մանգաղաձև է: Դանդաղալողների (օրինակ՝ ծածանի) մարմինն ավելի կլորավուն է, իսկ պոչային լողակը՝ թեթևակի երկարած: Որոշ տեսակներ ապրում են ծովի հատակին (կատվաձկներ, տափակաձուկ): Նրանց մարմինը տափակ է, գույնը՝ միջավայրի ընդհանուր գունավորմանը համահունչ: Մի մասը լողում է դանդաղ, և նրանց նկատելը դժվար է: Ձկան շարժողության օրգանը պոչն է, որի ոլորապտույտ (զիգզագաձև) շարժումների շնորհիվ ձուկն այս ու այն կողմ է լողում: Միայն առանձին տեսակներ են շարժման համար օգտագործում կրծքային լողակները, որոնք սովորաբար հարմարված են հավասարակշռությունը պահպանելուն, մարմնի կայուն դիրքն ապահովելուն կամ շարժումներն արգելակելուն: Նույնիսկ լիովին անշարժ դիրքում ձկները երբեք չեն սուզվում ջրի հատակը, քանի որ մեծամասնությունն ունի օդով լցված լողափամփուշտ, որն ապահովում է լողունակությունը: Ձկները կազմում են ողնաշարավոր կենդանիների գրեթե կեսը (43 հզ. տեսակ): ՀՀ ջրավազաններում հայտնաբերված է ոսկրային ձկների 5 կարգի 9 ընտանիքի (բալիտորաձկներ, լոքոյաձկներ, ծածանաձկներ, ծակա
...
ԿԱՐԴԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Просмотров: 620 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 09.03.2012
|
Սևանի բեղլուն ծածանաձկների ընտանիքի ձուկ է: ՀՀ-ում տարածված է միայն Սևանա լճում և նրա մեջ թափվող գետերում: Առաջացնում է լճային, լճագետային և գետային պոպուլացիաներ, որոնք հիմնականում տարբերվում են իրենց բնակվելու և բազմանալու վայրով: Միջին չափի ձուկ է: Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 15–18 (երբեմն՝ մինչև 30) սմ, զանգվածը՝ 500 գ: Բերանը ստորին է՝ կիսալուսնաձև կտրվածքով: Բերանի անկյուններում և վերին շրթունքի վրա կան մեկական զույգ կարճ բեղիկներ: Պոչային լողակը մկրատաձև է: Ընդհանուր գունավորումը դեղնամոխրագույն է: Մեջքը մոխրագույն է կամ մոխրականաչ, կողքերը՝ մոխրադեղնականաչավուն՝ ոսկեգույն նրբերանգով: Փորիկը սպիտակ է, դեղնավուն կամ մոխրասպիտակավուն: Մարմնի վրա ցրված են բազմաթիվ մանր պուտեր, որոնք խոշոր առանձնյակների վրա կարող են ի հայտ չգալ: Մեջքային և պոչային լողակները մոխրագույն կամ գորշանարնջագույն են, կրծքայինները՝ նարնջագույն կամ նարնջամոխրագույն, իսկ փորային լողակները և հետնալողակը՝ մարմնագույն: Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է կամ դեղնավուն: Սեռահասուն է դառնում 3–4 տարեկանում, երբեմն՝ ավելի ուշ: Բազմանում է հունիս–օգոստոսին՝ ջրի 14–18օC ջերմաստիճանի պայմաններում: Ձվադրում է բաժիններով՝ 1 տարվա ընթացքում՝ 2–3 անգամ: Բեղունությունը կարող է հասնել մինչև 26,5 հզ. ձկնկիթի, որը նարնջագույն է կամ դեղնավուն: Հանդիպում է վտառներով: Վարում է մերձհատակային կենսակերպ: Սնվում է միջատներով, ձկնկիթով, երբեմն՝ բույսերով:
Просмотров: 652 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 09.03.2012
|
Սիգը սաղմոնների ընտանիքի ձուկ է: Հայաստանում ամենատարածված ձկնատեսակն է: Սևանա լիճ է ներմուծվել 1924–27 թթ-ին՝ Ռուսաստանի Լադոգա և Չուդ լճերից: Կլիմայավարժեցվել է լճի պայմաններին, ինչի ընթացքում առաջացել է առանձին ենթատեսակ՝ Սևանի սիգը: Մարմինը տափակ է` կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը 30–40 (երբեմն՝ մինչև 60) սմ է, զանգվածը՝ մինչև 3,5 կգ: Գլուխը փոքր է, դունչը՝ սուր: Թեփուկները համեմատաբար խոշոր են: Մարմնի ընդհանուր գունավորումն արծաթափայլ է՝ երկնագույն նրբերանգով: Մեջքը մուգ կանաչ է, մոխրագույն կամ գրեթե սև, կողքերը՝ արծաթավուն, փորիկը՝ սպիտակ: Մեջքի և կողքերի վերին մասի թեփուկների արտաքին եզրերը հաճախ մանր պուտերով են, լողակները` մոխրագույն, կրծքային և փորային լողակները՝ երբեմն բաց նարնջագույն: Սեռահասուն է դառնում 2–3 տարեկանում: Այդ շրջանում արուների կողքերի թեփուկների վրա հայտնվում է շատ փոքրիկ մաշկային բրգիկ: Բազմանում է նոյեմբեր–դեկտեմբերին՝ լճի առափնյա տարածքներում՝ 1–8 մ խորություններում: Ձկնկիթը (մինչև 35 հզ. հատ) դնում է լճի ավազոտ հատակին՝ ափին մոտ: Մատղաշն սկզբում սնվում է պլանկտոնային օրգանիզմներով, սեռահասունները՝ ստորակարգ խեցգետնակերպներով, փափկամարմիններով, երբեմն՝ սեփական ձկնկիթով և այլն:
Просмотров: 471 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 09.03.2012
|
Ձկնորսությամբ զբաղվել են վաղընջական ժամանակներից. որոշ ցեղերի (օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների) համար այն ապրուստի հիմնական միջոցն էր: Ձկնորսական հիմնական գործիքներից էին քարե կամ մետաղե եռաժանիները, տեգերը, թակարդները, ցանցերը, ուռենու ճյուղերից հյուսված սակառները, սուզաքար-ծանրոցները և այլն: Տարբերում են ձկնորսության 2 տեսակ՝ արդյունագործական և մարզական: Արդյունագործական ձկնորսությունը բնակչությանն ապահովում է արժեքավոր սննդամթերքով: Այն ձկնարդյունաբերության ճյուղ է, որը Համաշխարհային օվկիանոսից, ծովերից, լճերից, գետերից, ջրամբարներից արդյունահանում է բազմազան ձկներ, ծովային կաթնասուններ, փափկամարմիններ, խեցգետնակերպներ: Սակայն ձկնատեսակների գերորսի հետևանքով համաշխարհային պաշարները խիստ կրճատվել են, ինչի հետևանքով աճել է ձկան արհեստական վերարտադրման պահանջը արհեստական ջրամբարներում, ծովախորշերում և այլն: Լայնորեն կիրառվում է նաև աքվարիումային ձկնաբուծությունը: Ձկնորսությունը կատարվում է կատարելագործված նավերով. կիրառվում են տարբեր որսաձևեր՝ ուռկանային, լուսային և այլն: Մարզական (սիրողական) ձկնորսությունն ակտիվ հանգստի և ֆիզիկական կոփման ձև է. թույլատրվում է բոլոր ջրամբարներում (բացառությամբ արգելոցների, ձկնաբուծարանների և հատուկ սահմանված շրջանների): Որսի համար կիրառվում են բազմատ
...
ԿԱՐԴԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Просмотров: 675 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 09.03.2012
|
Այսօր, ժամը 13.15-ի սահմաններում Սևանա լճից դուրս է բերվել փետրվարի 17-ի առավոտյան ջրախեղդ եղած 55-ամյա Արամայիս Մանուկյանի դին: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է գործով զբաղվող քննիչ Գարիկ Երանոսյանը:
«Դիակի որոնողական աշխատանքներն այս բոլոր օրերին չեն դադարեցվել, ինչի ադյունքում էլ փրկարարների ջանքերի շնորհիվ Մանուկյանի դիակն այսօր դուրս է բերվել լճի այն նույն հատվածից, որտեղ հիմնականում տարվում էին աշխատանքները: Դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության»,- նշել է Երանոսյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ի առավոտյան ժամը Վարդենիսի Կարճաղբյուր գյուղի բնակիչ Արամայիս Մանուկյանը կնոջը տեղեկացրել էր, որ գնում է լիճ՝ ձուկ որսալու:
Երանոսյանի խոսքով` Մանուկյանը սիրողական ձկնորսությամբ է զբաղվել ու լիճ է դուրս եկել առանց նավակի:
«Դուրս գալով տնից` Մանուկյանը ոտքով գնացել է լճի ուղղությամբ, ավելի ուշ զանգել է կնոջն ու տեղեկացրել, որ ինքն արդեն լճի վրա է», – ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում ասել էր Երանոսյա
...
ԿԱՐԴԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Просмотров: 462 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 09.03.2012
|
|
|
|
|
ՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
|
ՕՐԱՑՈՒՅՑ |
« ՄԱՐՏ 2012 » |
ԵՐԿ. |
ԵՐԵ. |
ՉՐ. |
ՀՆ. |
ՈՒՐ. |
ՇԲ. |
ԿՐ. |
| | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
ԳՆԱՀԱՏԻՐ ԿԱՅՔԸ |
ԳՆԱՀԱՏԻՐ ԻՄ ԿԱՅՔԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 23
|
|