ԿԱՊԻ ՄԵՋ Է |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻ ՄԵՋ Է 1 ՀՅՈՒՐԵՐ 1 ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
|
ԱՅՑԵԼՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
 |
|
 |
Գլխավոր » 2012 » ՄԱՐՏ » 18
Ոսկեպար — գետ ՀՀ հյուսիս-արևելքում։ Սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայի արևելյան լանջերից։ Երկարությունը 38 կմ է։[1]
Просмотров: 615 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 18.03.2012
|
Գետիկ – գետ ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Աղստևի աջ վտակը։ Երկարությունը 48 կմ է, ավազանը` 581 կմ2։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայի Քաշաթաղ գագաթի հյուսիս-արևմտյան լանջերի աղբյուրներից, 2450 մետր բարձրությունից, հոսում հյուսիս-արևմուտք: Խոշոր վտակները երկուսն են, երկուսն էլ ձախակողմյան, որոնցից է Բարեբերը: Վերին հոսանքում հարթավայրային է, Մարտունի գյուղից մինչև գետաբերան` տիպիկ լեռնային. այստեղ հոսում է խոր, անտառապատ V-աձև հովտով` շրջապատված Արեգունու և Միափորի լեռնաշղթաներով: Սնումը հիմնականում ձնանձրևային է, ջրի միջին տարեկան ծախսը`2,95 մ³/վրկ: Վարարում է մայիս–հունիսին: [1]
Просмотров: 702 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 18.03.2012
|
Ողջի գետը Զանգեզուրի մեծությամբ երկրորդ գետն է՝ 85 կիլոմետր երկարությամբ, որն սկիզբ է առնում Կապուտջյուղի գագաթամերձ լանջերից և հոսում մեծ մասամբ անտառապատ խոր կիրճով։ Կաշկանդված մեծ մասամբ գրանիտյա ժայռերի մեջ, Ողջիի ծայրաստիճան նեղ հովիտը տեղ-տեղ ներկայացնում է ահավոր անդունդ, որի մեջ մոլեգնող գետերը իր հսկայական մեխանիկական ուժի շնորհիվ պոկում է լեռներից վիթխարի ժայռաբեկորներ, մանրացնում դրանք և տանում հասցնում մինչև Արաքս։ Ողջի գետը ունի մեծ անկում, որը գետի վերին հոսանքում մեկ կիլոմետրի վրա հասնում է 60 մետրի։ Ողջի գետի վտակն է Վաչագան գետը:
Просмотров: 685 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 18.03.2012
|
Որոտանը գետ է, որը անցնում է Հայաստանի ու մասամբ Ադրբեջանի տարածքներով։ Սյունիքի մայր գետն է, Արաքսի ձախ վտակը: Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Խալխա լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև Գորայք գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների տարածքով, ներառում Հագարա (Աղվանո) վտակը և Մինջևան կայարանից միախառնվում Արաքսին: Երկարությունը 178 կմ է, ՀՀ սահմաններում՝ 119 կմ, ավազանը 5650 կիլոմետր-քառակուսի, ՀՀ սահմաններում 2300 կմ քառ: Որոտան գետի վրա կառուցված է հիդրոկայանների կասկադ՝ երեք հիդրոկայաններով՝ 404,2 մեգավատ հզորությամբ, տարեկան 1,1 մլրդ կվտ-ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, և չորս ջրամբարներով (Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի, Շամբի): Սպանդարյանի ջրամբարից՝ կառուցվել է 22 կմ երկարությամբ Արփա-Սևան թունելը, որը տարեկան 200 մլն խմ ջուր է տեղափոխում Սևանա լիճ: Գետի սնումը խառն է, ջրի կեսից քիչ պակաս՝ մոտ 40 տոկոս ստացվում է լճակներից ու աղբյուրներից, որոնք բխում են առավելապես ձախափնյա լանջից, ստորերկրյա ջրերով հարուստ Սյունիքի բարձրավանդակից: Որոտանը համեմատաբար ջրառատ գետ է. նրա տարեկան հոսքը կազմում է մինչև 600-700 մլն խմ: Որոտանի հոսանքը սրընթաց է, ունի հունի մեծ անկում, որը կազմում է 0,012, այսինքն՝ մեկ կիլոմետրին 12 մետր: Որոտան գետը վերին հոսանքում կոչվում է Բազարչայ, ստորին հոսանքում՝ Բարգուշատ։ Որոտանի ավազանի մեջ մտնող գետերն են. Աղբաշ
...
ԿԱՐԴԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Просмотров: 815 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 18.03.2012
|
Հերհերը գետ է ՀՀ Վայոց Ձորի մարզում, Արփայի աջ վտակը: Սկիզբ է առնում Թեքսարի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 3040 մ բարձրությունից: Երկարությունը 28 կմ է, ջրհավաք ավազանը 174 քկմ: Վերին հոսանքում առաջացնում է V-աձև հովիտ: Սնումը խառն է, վարարումը` մայիսին: Տարեկան միջին ծախսը` 1.89 խոր.մ/վրկ, հոսքը` 6 մլն խոր.մ: Ջրերն օգտագործում են ոռոոգման նպատակով:
Просмотров: 646 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 18.03.2012
|
Հրազդանը (նաև՝ Իլդարունի, Զանգու) — ՀՀ խոշորագույն ու կարևորագույն գետերից է` Արաքսի ձախ վտակը: Ունի 141կմ երկարություն: Ավազանի մակերեսը 2650կմ² է (առանց Սևանա լճի):Այն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը: Վերին հոսանքում մոտ 20կմ հոսում է դեպի արևմուտք` այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820մ բարձրության վրա լցվում Արաքսը: Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ: Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62.5%-ով ստորերկրյա է, հորդացումը` գարնանային, վարարումները` ամռանն ու աշնանը: Ջրի տարեկան միջին ծախսը 22.6 մ³/վրկ է, առավելագույնը` 138մ³/վրկ, նվազագույնը` 9մ³/վրկ, տարեկան հոսքը 712 մլն մ³: Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը:
Просмотров: 779 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 18.03.2012
|
Քասաղը Հայաստանի գետերից է։ Քասաղի ակունքները երկու փոքրիկ գետակներ (առվակներ) են, որոնցից մեկն սկսվում է Արագածից, իսկ մյուսը` Փամբակի լեռնալանջերից։ Նրանք երկուսն էլ մեծ մասամբ հոսում են հարթ մարգագետիններով և ապա, միանալով միմյանց, առաջացնում Քասաղ գետը։
Քասաղը վերին հոսանքում դանդաղահոս է և սակավաջուր, իսկ միջին հոսանքում դառնում է բավական ջրառատ ու արագահոս։ Այստեղ, հատկապես Աշտարակի և Օշական գյուղի շրջանում, նա հոսում է խոր ձորի միջով։ Գետաբերանային մասում նա բաժանվում է մի քանի բազուկների և թափվում Սև ջուր։ Ստորին հոսանքում` Արարատյան դաշտի սահմաններում, Քասախի ջրերը գրեթե ամբողջովին օգտագործվում են շրջակա գյուղերի ցանքատարածությունները և այգիները ոռոգելու համար։ Այդ է պատճառը, որ այստեղ ամռան ամիսներին (ջրի ամենաուժեղ գոլորշիացումների շրջանում) Քասախը իսպառ ցամքում է։
Քասախը ունի 89 կիլոմետր երկարություն։ Նրա մեջ թափվող վտակներից ջրառատը Ամբերդն է։ Սա սկիզբ է առնում Արագածի հորդառատ աղբյուրներից և ամռանը տեղ-տեղ պահպանվող ձյան հալոցքային ջրերից։ Ամբերդի ռեժիմի կարգավորման համար առանձնապես կաևոր դեր է կատարում լեռնալանջերից քամիների բերած և խոր ձորերում կուտակած ձյունը, որ սովորաբար ստվերի տակ հալվում է դանդաղ ու դրանով իսկ գետահունը մշտապես ապահովում ջրերով։ Ամբերդը հոսում է խոր կիրճով։ Այն, Արագածում պարբերաբար թափվող տեղումների հետ կապված, մերթ ուժեղ վարարում է և մերթ էլ խիստ նվաղում։ Քասաղի ջրերը ամբարվում են Ապարանի ջրամբարում և օգտագործվում ոռոգման նպատակով։
Просмотров: 700 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 18.03.2012
|
Ախուրյանը Հայաստանի գետերից է, որը սկիզբ է առնում Ղուկասյանի սարահաթի Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է (տարեկան 900 մլն խոր մ)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրյանին միանում են Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս, Կարսագետն ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և, խորացնելով իր հունը, քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև Արաքսի հետ միանալը։ Ախուրյանն ունի 205 կիլոմետր երկարություն։ Գետի ձախ ափին է Գյումրին, իսկ աջ ափին` Հայաստանի վաղեմի մայրաքաղաք Անին (ամբողջովին ավերված)։ Ախուրյանի ջրերն օգտագործելու համար դեռ 1922 թվականից սկսվել է Շիրակի ջրանցքի շինարարությունը, որը ղեկավարում էր անվանի ինժեներ Հ. Ա. Տեր-Աստվածատյանը։ Ջրանցքը շահագործման հանձնվել 1925 թվականին։ Նրա գործարկումը զգալիորեն հեշտացրել է հողամասերի ոռոգումը։ Ջրանցքի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի ականավոր գիտնական և աշխարհահռչակ բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։
Просмотров: 669 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 18.03.2012
|
Սևջուրը կամ Մեծամորը Հայաստանի գետերից է։ Նա ունի 40 կիլոմետր երկարություն, ՀՀ մյուս գետերի համեմատությամբ ամենահաստատուն ռեժիմ ունեցող գետն է։ Այն սկիզբ է առնում Մեծամոր լճից և սնվում Արագածի ստորոտում գտնվող աղբյուրներից. հոսում է շատ դանդաղ, մեծ մասամբ ճահճապատ ափերի միջով և ապա թափվում Արաքս։ Նրա ակունքները, ինչպես և Մեծամոր լճի ճահճացած ափերը, օգտագործում են կուղբի (ջրշան) պահպանման ու բազմացման համար։ Կուղբի կլիմայավարժեցումը այստեղ կարելի է համարել ավարտված։ Թանկարժեք մորթի ունեցող այս փոքրիկ կենդանին այժմ Սևջուր գետի հովտով հասել է Արաքս և ապա նրա ճահճապատ ափերով իջել մինչև գրեթե ընդհուպ Կուր-Արաքսյան դաշտավայրի մատույցները։
Սևջուրն Արաքսի գետախառնուրդից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա իր մեջ է ընդունում Քասաղ գետը և դառնում Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկը։
Просмотров: 716 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 18.03.2012
|
Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռում մուտքի տարեկան քանակը 18.5մլրդ մ խորանարդ է, որի կեսից ավելին գոլորշիանւմ է։ Մնում է7.1մլրդ մ խորանարդ, որի մի մասը վերածվում է մակերեսային հոսքի՝ գետակների, գետերի, կուտակվում է լճերում։ Մուտք գործող ջրերի ավելի փոքր մասը ներծծվում է հողի մեջ և առաջացնում ստորերկրյա հոսք։ Հայաստանի հանրապետության գետերը պատկանւմ են Արաքսի և Կուրի ավազաններին, համապատասխանաբար 76 և 24 տոկոսներով։ Հայաստանի նշանակալի գետերն են.
Ախուրյան- 186կմ, սկիզբ է առնում Արփի լճից։
Մեծամոր- կարճ, բայց հանրապետությունում ամենաջրառատ գետն է։
Քասաղ-Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից։
Հրազդան-141մ, սկիզբ է առնում Սևանա լճից։
Արփա- հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով ՀՀ պետական սահմանը՝ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
Որոտան- Զանգեզուրի ամենամեծ գետն է, հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի։
Դեբետ-178մ, որը կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։
Հայտնի են նաև Ողջին, Մեղրիգետը, Աղստևը, Գետիկը և Ոսկեպարը։
Просмотров: 1217 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 18.03.2012
|
Արաքսը (նաև ճանաչված իբրև՝ Արազ, Արաս, Արաքսի և Երասխ) Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Արաքսն ունի 933 կմ ( որոշ չափումներով 914 կմ) երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը սկիզբ է առնում Բյուրակն (Բինգյոլ) լեռներից բխող բազմաթիվ սառնորակ աղբյուրներից։ Այստեղ նրա ջրերն ունեն ոչ ավելի 3-3,5 0 ջերմություն։ Այն լեռնաշխարհի միակ գետն է որ հոսում է լեռնաշխարհի ամբողջ տարածքով: Արաքսն իր տղմուտությամբ զիջում է ամենաերկար գետ Նեղոսին: Այն վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը: Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի, Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է մայր Արաքս: Արաքսի ուղին Արաքսը իր ծայր վերին հոսանքի շրջանում հոսում է գահավիժումներով և աղմկալից։ Նա շատ ավելի արագահոս է դառնում, երբ կտրում է Հայկական Պար լեռնաշղթան ու մտնում Բասենի դաշտը։ Այստեղ նրան է միանում Մուրց (Հասան-կալա) գետը, որից հետո նա անցնում է Կաղզվանի անձուկ ձորերով և, նոր վտակներ ընդունելով, աստիճանաբար հորդանում է ու դառնում է ջրառատ գետ, որը մեծ աղմուկով մտնում է Արարատյան դաշտ։ Այստեղ Արաքսը հոսում է դանդաղ, սակայն Նախիջևանի մոտ անցնում է զառիվեր, տեղ-տեղ ոլորապտույտ ափերով։ Այստեղ նրա ձախակողմյան ափը սկսում է նկատելիորեն բարձրանալ՝ աստիճանաբար դեպի նրա հունն իջնող
...
ԿԱՐԴԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Просмотров: 998 |
Добавил: HOVO-ADMIN |
Дата: 18.03.2012
|
|
|
|
|
ՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
|
ՕՐԱՑՈՒՅՑ |
« ՄԱՐՏ 2012 » |
ԵՐԿ. |
ԵՐԵ. |
ՉՐ. |
ՀՆ. |
ՈՒՐ. |
ՇԲ. |
ԿՐ. |
| | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
ԳՆԱՀԱՏԻՐ ԿԱՅՔԸ |
ԳՆԱՀԱՏԻՐ ԻՄ ԿԱՅՔԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 23
|
|