ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ ՅՈՒԹՈՒԲ
ՕՆԼԱՅՆ ՖԻԼՄԵՐ
ՇՓՈՒՄ (Չ Ա Թ)
500
ՄՈՒՏՔ ԵՎ ԵԼՔ
ԿԱՊԻ ՄԵՋ Է
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻ ՄԵՋ Է 11
ՀՅՈՒՐԵՐ 11
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՉԱՓԱՆԻՇ
ԱՅՑԵԼՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
free counters
my mail
ՄՈՒՏՔ/ԵԼՔ
Fish TV
Онлайн интернет телеканал о рыбалке
Գլխավոր » 2012 » ՄԱՐՏ » 18 » Արաքս գետը
12:10
Արաքս գետը

Արաքսը (նաև ճանաչված իբրև՝ Արազ, Արաս, Արաքսի և Երասխ) Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Արաքսն ունի 933 կմ ( որոշ չափումներով 914 կմ) երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։

Արաքսը սկիզբ է առնում Բյուրակն (Բինգյոլ) լեռներից բխող բազմաթիվ սառնորակ աղբյուրներից։ Այստեղ նրա ջրերն ունեն ոչ ավելի 3-3,5 0 ջերմություն։ Այն լեռնաշխարհի միակ գետն է որ հոսում է լեռնաշխարհի ամբողջ տարածքով: Արաքսն իր տղմուտությամբ զիջում է ամենաերկար գետ Նեղոսին: Այն վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը: Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի, Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է մայր Արաքս:

Արաքսի ուղին

Արաքսը իր ծայր վերին հոսանքի շրջանում հոսում է գահավիժումներով և աղմկալից։ Նա շատ ավելի արագահոս է դառնում, երբ կտրում է Հայկական Պար լեռնաշղթան ու մտնում Բասենի դաշտը։ Այստեղ նրան է միանում Մուրց (Հասան-կալա) գետը, որից հետո նա անցնում է Կաղզվանի անձուկ ձորերով և, նոր վտակներ ընդունելով, աստիճանաբար հորդանում է ու դառնում է ջրառատ գետ, որը մեծ աղմուկով մտնում է Արարատյան դաշտ։ Այստեղ Արաքսը հոսում է դանդաղ, սակայն Նախիջևանի մոտ անցնում է զառիվեր, տեղ-տեղ ոլորապտույտ ափերով։ Այստեղ նրա ձախակողմյան ափը սկսում է նկատելիորեն բարձրանալ՝ աստիճանաբար դեպի նրա հունն իջնող լեռնաբլուրների շնորհիվ։ Ջուլֆայի մոտ Արաքսը մտնում է խոր և նեղ կիրճ, այնուհետև կարճ տարածություն վրա կրկին դուրս է գալիս հարթավայր, բայց Օրդուբադից մի փոքր ներքև երկու կողմերից գետին են մոտենում առանձին լեռնաբազուկներ. գետի հունն աստիճանաբար նեղանում է, առաջանում են սահանքներ։ Մեղրիի մոտ գետին են մոտենում Զանգեզուրի և Կարադաղի լեռները, որոնք տեղ-տեղ ուղղակի կախված են գետահունի վրա։ Սեղմված այդ լեռներով, Արաքսը հոսում է Մեղրիի հայտնի երկար ու խոր կիրճերով։ Այստեղ Արաքսի ջրերը խելահեղ արագությամբ զարնվում են ափամերձ ժայռերին, փրփրում և սրընթաց վազում առաջ՝ մինչև Բարգուշատ և Հագարի գետերի խառնուրդը։

Արաքսի ստորին հոսանքն անցնում է Մերձկասպյան դաշտավայրով, որտեղ նա միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Գետը տարեկան դեպի Կասպից ծով է տանում 3 մլրդ խմ ջուր։




Ամրացնել: ՆԿԱՐ 1
Դիտումներ : 998 | Փոխանցել: HOVO-ADMIN
Ընդ. կոմենտարիաները: 0
avatar
Ribalovka.do.am

Գլխավոր | Գրանցում | Մուտք

ՓՈԽԻՐ ԿԱՅՔԻ ԼԵԶՈՒՆ
English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified

ՏԱՐԱԾԵԼ
ՈՐՈՆՈՒՄ
ՊՐԻՆՏ/ ՏՊԵԼ ՆՅՈՒԹԸ
ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Севан прогноз клёва рыбы
ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՄԱՐՏ 2012  »
ԵՐԿ. ԵՐԵ. ՉՐ. ՀՆ. ՈՒՐ. ՇԲ. ԿՐ.
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
MP3
ԳՆԱՀԱՏԻՐ ԿԱՅՔԸ
ԳՆԱՀԱՏԻՐ ԻՄ ԿԱՅՔԸ
1. ՀՈՅԱԿԱՊ
2. ԼԱՎ
3. ՇԱՏ ՎԱՏ
4. ՆՈՐՄԱԼ
5. ՎԱՏ
Պատասխանների ընդհանուր քանակը: 23
ԱՐԽԻՎ
GOOGLE
ՁՈՒԿ ԽԱԽ



WWW.RIBALOVKA.DO.AM

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն