Հերհերը գետ է ՀՀ Վայոց Ձորի մարզում, Արփայի աջ վտակը: Սկիզբ է առնում Թեքսարի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 3040 մ բարձրությունից: Երկարությունը 28 կմ է, ջրհավաք ավազանը 174 քկմ: Վերին հոսանքում առաջացնում է V-աձև հովիտ: Սնումը խառն է, վարարումը` մայիսին: Տարեկան միջին ծախսը` 1.89 խոր.մ/վրկ, հոսքը` 6 մլն խոր.մ: Ջրերն օգտագործում են ոռոոգման նպատակով: