Ամբերդը անհոսք լիճ է ՀՀ-ում` Արագածի մերձկատարային սարավանդի հարավարևմտյան մասում: Բարձրությունը` 3220մ, երկարությունը` 150մ, լայնությունը` 148մ, մակերեսը` 0.17կմ², ջրի ծավալը` 11700մ³, խորությունը` 1.7մ է: Սնումը ձնաանձրևային է: Ձմռանը ամբողջությամբ սառցակալում է:Լճի ջուրը մաքուր է ու անուշահամ, օգտագործվում է արոտային շրջանում անասուններին ջրելու համար: Լճի ափին է գտնվում Նոր Ամբերդի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը: