Բրազիլացի գիտնականներ կարծիքով` աշխարհի ամենաձկնառատ գետը Մադեյրան է: Այստեղ գիտնականները հայտնաբերել են մոտավորապես 800 ձկան տեսակ, որոնցից 40-ը մինչ այս հայտնի չեն եղել: Գետն ուսումնասիրվել է 3 տարվա ընթացքում, աշխատել է 70 մասնագետ։ Հետազոտության վրա ծախսվել է 3.75 միլիոն ԱՄՆ դոլար: