Սև լիճը գտնվում է ՀՀՍյունիքի մարզում` Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին` 2666 մ բարձրության վրա: Անհոսք քաղցրահամ լիճ է: Մակերեսը մոտ 2 կմ² է, երկարությունը` 1,6 կմ, լայնությունը` 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը` ավելի քան 9 մլն մ³:[փա՞ստ] Ջուրն օգտագործվում է ոռոգման համար: