ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ ՅՈՒԹՈՒԲ
ՕՆԼԱՅՆ ՖԻԼՄԵՐ
ՇՓՈՒՄ (Չ Ա Թ)
500
ՄՈՒՏՔ ԵՎ ԵԼՔ
ԿԱՊԻ ՄԵՋ Է
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻ ՄԵՋ Է 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՉԱՓԱՆԻՇ
ԱՅՑԵԼՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
free counters
my mail
ՄՈՒՏՔ/ԵԼՔ
Fish TV
Онлайн интернет телеканал о рыбалке
Գլխավոր » 2012 » ՄԱՅԻՍ » 04
Գայլաձկները կազմում են գայլաձկնակերպների կարգի ձկների առանձին ընտանիք: Լայնորեն տարածված է սովորական գայլաձուկը, որն ապրում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի դանդաղահոս, քաղցրահամ ու սակավ աղի ջրերում:
Գայլաձկան մարմնի երկարությունը հասնում է 1,5 մ-ի, զանգվածը կարող է լինել 35 կգ-ից ավելի: Գլուխը մեծ է՝ երկար ու տափակ դնչով: Ունի սուր ատամներ: Մարմինը և գլուխը պատված են մանր թեփուկներով:
Գայլաձուկը գիշատիչ է, սնվում է ձկներով, գորտերով, ջրլող թռչուններով (սագերի ձագեր, բադեր, կտցարներ): Նա իր զոհին չի որոնում և չի հետապնդում, այլ դարանակալում է: Թաքնվում է ջրիմուռների մեջ. նրա` խալերով ու զոլերով ծածկված մոխրագույն կամ մոխրականաչ մաշկը քողարկվելու հիանալի միջոց է: Հենց որ զոհը հայտնվում է գայլաձկան կողքին, նա կայծակի արագությամբ հարձակվում է զոհի վրա, և ավարն արդեն չի կարող դուրս պրծնել նրա թրանման ատամներով հսկա երախից:
Ձկներին և ջրլող թռչուններին ոչնչացնելով՝ գայլաձկները, անշուշտ, վնաս են հասցնում: Սակայն որսալով առաջին հերթին հիվանդ և թույլ ձկներ ու ջրլող թռչուններ` նրանք կանխում են հիվանդությունների տարածումը ջրամբարներում:
Գայլաձկները սովորաբար ապրում են 20–30 տարի: Ձվադրում են գետերի գարնան վարարումների ժամանակ առաջացած լճակներում: Ունեն արդյունագործական նշանակություն և մարզական ձկնորսության օբյեկտ են:
Прикрепления: ՆԿԱՐ 1
Просмотров: 1153 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 04.05.2012

Թառափը պատկանում է կռճիկային գանոիդների (հունարեն՝ «գանոս» – փայլուն) ձկնախմբի մեջ մտնող թառափազգիների ընտանիքին: Տարածված է Սիբիրի գետերում (սիբիրյան թառափ), Կասպից ծովում, Վոլգա և Կուր գետերի ստորին ավազաններում, Ազովի ու Սև ծովերի ավազաններում (ռուսական թառափ): Դունչը երկարացած է, ատամներ չունի, կրծքային լողակի առջևի ճառագայթը հաստ փշի տեսքով է: Թառափի մարմնի երկարությունը հասնում է մինչև 9 մ-ի: Բազմանում է միայն գետերում՝ քաղցրահամ ջրերում: Թառափը ձվադրում է գարնանը և ամռանը, ձկնկիթը դնում է ջրի հատակին: Նրանց մի մասն ապրում է քաղցրահամ ջրերում, մյուսը՝ կիսագաղթող կամ գաղթող է. ձվադրման համար մտնում է գետ, ապա նորից վերադառնում ծով: Թառափը սնվում է մանր ձկներով և հատակային անողնաշարավոր կենդանիներով: Արժեքավոր արդյունագործական ձուկ է, ունի համեղ միս և ձկնկիթ՝ սև խավիար:
Թառափի համաշխարհային որսի հիմնական մասը բաժին է ընկնում Ռուսաստանին:
Прикрепления: ՆԿԱՐ 1
Просмотров: 655 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 04.05.2012

Հարգելի ընթերցող եթե ունեք ցուցակում անվանակոչված ձկնատեսակների նկարներից կամ գիտեք ձկան գրական անուն, որը բացակայում է ցուցակում խնդրում եմ ուղարկեք ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐԻՆ նրանք կայքում տեղադրելու համար:

1.Աճառաձուկ, 2.Ավազաձուկ, 3.Ալքայաձուկ, 4.Արևաձուկ, 5.Գայլաձուկ, 6.Թանաքաձուկ, 7.Թառափ, 8.Թիթեռաձուկ, 9.Լոքո, 10.Ծածան, 11.Խոզաձուկ, 12.Կատվաձուկ, 13.Կարաս, 14.Կարմրախայթ, 15.Կետաձուկ, 16.Կնճաձուկ, 17.Կողակ, 18.Կռնկաձուկ, 19.Ձողաձուկ, 20.Ճերմակաձուկ, 21.Մելանաձուկ, 22.Մեծբերան, 23.Մորվաձուկ, 24.Շերեփաձուկ, 25.Շիղաձուկ, 26.Ոզնեձուկ, 27.Ողնաձուկ, 28.Ոսկեձուկ, 29.Չալաձուկ, 30.Պնդաճակատ, 31.Սարդաձուկ, 32.Սարդինաձուկ, 33.Սիգ, 34.Սղոցաձուկ, 35.Սրնքաձուկ, 36.Սևաձուկ, 37.Վահանաձուկ, 38.Վիթխարաձուկ, 39.Վիշապաձուկ, 40.Տառեխ, 41.Տարմաձուկ, 42.Տափակաձուկ, 43.Տերևաձուկ, 44.Տղմաձուկ, 45.Ուռնաձուկ, 46.Փղաձուկ, 47.Փողաձուկ, 48.քառաչք, 49.Օձաձուկ:
Просмотров: 36027 | Добавил: HOVO-ADMIN | Дата: 04.05.2012

Ribalovka.do.am

Գլխավոր | Գրանցում | Մուտք

ՓՈԽԻՐ ԿԱՅՔԻ ԼԵԶՈՒՆ
English French German Spain Italian Dutch Russian Portuguese Japanese Korean Arabic Chinese Simplified

ՏԱՐԱԾԵԼ
ՈՐՈՆՈՒՄ
ՊՐԻՆՏ/ ՏՊԵԼ ՆՅՈՒԹԸ
ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Севан прогноз клёва рыбы
ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՄԱՅԻՍ 2012  »
ԵՐԿ. ԵՐԵ. ՉՐ. ՀՆ. ՈՒՐ. ՇԲ. ԿՐ.
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
MP3
ԳՆԱՀԱՏԻՐ ԿԱՅՔԸ
ԳՆԱՀԱՏԻՐ ԻՄ ԿԱՅՔԸ
1. ՀՈՅԱԿԱՊ
2. ԼԱՎ
3. ՇԱՏ ՎԱՏ
4. ՆՈՐՄԱԼ
5. ՎԱՏ
Պատասխանների ընդհանուր քանակը: 23
GOOGLE
ՁՈՒԿ ԽԱԽ



WWW.RIBALOVKA.DO.AM

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն